11/06/2021 14:19
Կան ուժեր, որոնք ստեղծված մթնոլորտում զգում են ինչպես ձուկը ջրում, համոզված եմ՝ նաև շահույթ են ստանում այս վիճակից. Ռոբերտ Քոչարյան
Ես չեմ ուզում խոսել այսօրվա իշխանության մասին, նրանք պրծած են, ժողովրդի ասած՝ այնտեղ «իսան» չկա, Աբովյանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով միայն, որ կան ուժեր, որոնք ստեղծված մթնոլորտում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում:
«Այս վիճակը ստեղծում են, հաճույք ստանում, համոզված եմ՝ նաև շահույթ են ստանում այս վիճակից: Սրանք ստեղծող տեսակ չեն, ավիրող ու քայքայող տեսակ են», - ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ իրենք գալիս են խաղաղություն հաստատելու համար, հանգստություն բերելու ժողովրդին:
Ռոբերտ Քոչարյանը երդվեց, որ ժողովրդի վստահությունը չեն չարաշահելու: