11/06/2021 14:27
Վաղն ադրբեջանցին գալու է Երևան, էլ չեմ ասում ամբողջ հանրապետությունում վխտացող լրտեսների մասին. Վահե Հակոբյան
Թշնամին տնավորվել է Սյունիքում ու Գեղարքունիքում, ընտրողների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:
«Թշնամին ինչ ուզում՝ անում է: Էս ապաշնորհներն էնքան անբան են, որ չեն կարողանում իրենց տնից թշնամուն վռնդեն, ականջները կտրեն, դուրս գցեն: Վաղն ադրբեջանցին գալու է Երևան, էլ չեմ ասում լրտեսների մասին, որոնք վխտում են ամբողջ հանրապետությունում», - նշեց նա: