11/06/2021 13:28
Իրավապահները Փաշինյանին խոստացել են՝ «առաջիկայում բերքահավաքը բավականին առատ է լինելու» (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում հայտարարեց՝ իրավապահները խոստացել ու ասել են՝ «բերքահավաք է լինելու»։
«Ես ձեզ խոստացել եմ, որ ընտրակաշառք բաժանողները չեն պլստալու, արդեն երկու շատ խոշոր հաջող օպերացիա են իրականացրել մեր իրավապահ մարմինները: Ես ուզում եմ ծափահարենք մեր իրավապահ մարմիններին, մանավանդ, նրանք խոստանում են, ասում են՝ առաջիկայում բերքահավաքը բավականին առատ է լինելու», - ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց՝ ընտրակաշառակերները հայտնվելու են բանտերում։