11/06/2021 12:35
Եթե շրջապատիդ նկատմամբ խստապահանջ չես, ուրիշներից չես կարող պահանջել. Ռոբերտ Քոչարյան
Նախկիններին «բոբո» են սարքում և նախկին ամբողջ ժամանակահատվածը փորձում են կապել ինձ հետ, Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Իր մտերիմ բարեկամն Արցախից եկել էր սովորելու, բայց ինձ համար անընդունելի սխալ էր արել: Անմիջապես հաջոդ օրն ազատվել է համալսարանից, ուղարկվել Հորադիզ ծառայության՝ ամենից ծանր տեղը: Երկու տարի ծառայել է այնտեղ: Ասել եմ՝ այդպես պետք է լինի, մինչև խելքի չգա», - ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն:
Քոչարյանի խոսքով՝ եթե քո շրջապատի նկատմամբ խստապահանջ չես, ուրիշներից չես կարող պահանջել: