12/06/2021 14:27
Մենք Նիկոլի ձեռքը սկզբից պետք է բռնենք, հետո ականջից բռնենք ու դուրս վռնդենք. Վահե Հակոբյան
Իշխանությունների մոտ ոչինչ չի ստացվում և ուզում են բախման տանել ժողովրդին, որովհետև դա իրենց վերջին հնարավորությունն է, քարոզարշավի ընթացքում Տաշիրում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Թույլ չենք տալու, բայց թույլ չենք տալու իրար հետ։ Մենք Նիկոլի ձեռքը սկզբից պետք է բռնենք, հետո ականջից բռնենք ու դուրս վռնդենք։ Դա այսօր ունակ է անել մեկ թիմ, այլընտրանք չկա, և այդ թիմը «Հայաստան» դաշինքն է։ Մենք իրար հետ ունենք փայլուն ապագա առանց Նիկոլի և նիկոլիզմի», - հայտարարել է Վահե Հակոբյանը։