12/06/2021 11:56
Եթե Սպիտակում 3 տարի ոչինչ չի արվել, ի՞նչ երեսով են գալիս ու վստահության քվե ստանալու համար դիմում ձեզ. Քոչարյանը՝ սպիտակցիներին
Հիշում եմ յուրաքանչյուր շենք Սպիտակում, հիշում եմ անգամ շինարարների դեմքերը, Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը նշեց, որ այն ժամանակ գումարները երկրում քիչ էին, բայց աշխատողի համար միշտ հնարավորություն էր բացվում: Աղետի գոտում, նրա խոսքով, նոր թաղամասեր, շենքեր են կառուցել:
«Հայաստանում չկա մի քաղաք, որտեղ լիքը բաներ արած չլինենք: Ինձ մոտ բնական հարց է առաջանում՝ եթե Սպիտակում 3 տարի ոչինչ չի արվել կառավարության կողմից, ի՞նչ երեսով են գալիս, կազմակերպում հանրահավաք այս հրապարակում և ձեր վստահության քվեն ստանալու համար դիմում ձեզ», - ներկաներին դիմեց վարչապետի թեկնածուն:
«Հունիսի 20-ից հետո դուք տեսնելու են մի կառավարություն, որի համար նամուսի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ այս ենք արել, այն ենք արել», - ասաց Քոչարյանը։