12/06/2021 18:39
Դուք խելոք, հանգիստ հունիսի 21-ին գնալու եք ձեր տներով ու բաբայիկ եք անելու. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Նորատուս գյուղում այսօր հայտարարեց, թե ընդդիմադիրները ժողովրդի ու հայրենիքի համար չեն պայքարում, այլ պայքարում են իրենց արտոնյալ դիրքը վերականգնելու համար։
«Էսօր քաղաքական ուժեր կան, ասում են՝ եթե մենք ամսի 20-ին չհաղթենք, մենք հետընտրաան պրոցես ենք անելու», մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ եթե մենք հունիսի 20-ին չհաղթենք, ասում ենք հնազանդ ենք, եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է գնանք, մենք կգնանք, եթե որոշի, որ պետք է մնանք, կմնանք։ Ուժեր կան, որ ասում են՝ «անկախ ժողովուրդը ինչ որոշի, մենք գալու ենք»։ Դուք ո՞ւր եք գալու, դուք գալու տեղ չունեք, եթե ժողովուրդը որոշի, ուրեմն դուք խելոք, հանգիստ հունիսի 21-ին գնալու եք ձեր տներով ու բաբայիկ եք անելու», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նա կոչ արեց գնալ ընտրատեղամասեր ու հայտնի մարդկանց ասել՝ «բարի գիշեր, երեխաներ, գնացեք բայիկ անելու»։