12/06/2021 15:18
Թշնամին Հայաստանի տարածքում է, բայց մեր ներսում ենք թշնամիներ փնտրում. Անի Սամսոնյան
Որևէ քաղաքական ուժ ունակ չէ լուծելու խնդիրները, ազգային համաձայնության կառավարություն պետք է ձևավորել, մայրաքաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը:
«Հունիսի 21-ից դուք ստիպված չեք լինելու լսել քաղաքական գզվռտոց, տեսնել, թե ինչպես են միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված քաղաքական գործիչները: Թշնամին նստած է Հայաստանի սուվերեն տարածքում: Բայց այդ ընթացքում մեր ներսում ներքին թշնամիներ ենք փնտրում, իրար հետ ատելության լեզվով ենք խոսում, հասարկությունը պառակտվել է: Եկեք մեր երկրում բերենք ներքին համերաշխություն և միասնություն: «Լուսավոր Հայաստանի» օրակարգում ներքին համերաշխությունն ու միասնությունն է», - ընտրողներին դիմեց Սամսոնյանը: