13/06/2021 10:18
Սյունիքի Տեղ գյուղի սահմանային հատվածում երկու բնակիչ իրնց տրակտորներով հայտնվել են ադրբեջանական տարածքում. բանակցություններից հետո ազատ են արձակվել. ՊՆ
Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում, հայտնում են ՊՆ-ից։
Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է: