14/06/2021 11:57
ՀՀ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել. կարող եք այս վիճակից դուրս գալ. Մարուքյանը՝ ընտրողներին
Սրանք անկանխատեսելի ընտրություններ են, Վարդենիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
«Բանն այն է, որ շուրջ 40 տոկոս ընտրող չի ասում՝ ինչ է անելու: Նրանք կարող են գնալ ու «փոթորիկ անել» քվեատուփերում: Քվեարկությունը կարող է լինել համերաշխության համար», - ասաց Մարուքյանը:
Նա նաև բարձրաձայնեց, որ կարևոր ռազմավարական ծրագիր ունեն՝ հավատացնելով, որ ՀՀ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել.
«Կարող եք այս վիճակից դուրս գալ»:
Մարուքյանն ընտրողներին ասաց նաև, որ իրենց ծրագրերն իրականացնելու համար առաջին հերթին պետք է վերականգնեն համերաշխությունը երկրի ներսում: Ըստ նրա՝ բացարձակ իշխանություն ունենալու որևէ քաղաքական ուժի մոլուցքը կործանարար է դարձել: