14/06/2021 10:57
Պատրաստվում ենք 2022 թվականից ծնված ամեն երրորդ ու հաջորդ երեխային ամիսը վճարել 50 հազար դրամ նպաստ մինչև 4 տարեկանը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Արարատի մարզում։
«Մենք պատրաստվում ենք 2022 թվականից ծնված ամեն երրորդ ու հաջորդ երեխային ամիսը վճարել 50 հազար դրամ նպաստ մինչև չորս տարեկանը», - Մասիսում հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։
«Ես նպաստ ասեցի՞, նպաստը լավ բառ չի, մենք պետական տուրք ենք վճարելու երեխային», -ասաց Փաշինյանը՝ նշելով, թե այս մասին այսօր առաջին անգամ է հայտարարում։