14/06/2021 13:40
«Թուրքիայի քաղաքացին չպետք է կարողանա ՀՀ-ում հող կամ այլ բան գնել». Մարուքյանը պնդում է՝ ապաշրջափակումից առաջ ՀՀ օրենսդրությունը պետք է վերանայել
«Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ ՀՀ-ն ապաշրջափակմանն այլընտրանք չունի, քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ միջանցք չպետք է տրվի:
«Մինչև ՀՀ օրենսդրությունն ամբողջությամբ չվերանայվի ու չհարմարեցվի սահմանների բացմանը, չի կարելի գնալ դրան: Այսինքն՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին չպետք է կարողանա ՀՀ-ում գույք, հող, արժեթղթեր, ցանկացած այլ բան գնել, որը կարող է մեր ազգային անվտանգության շահերին վնաս հասցնել», - ասաց նա: