Պետքարտուղարության ներկայացուցիչների համոզմամբ՝ Հայաստանն արձանագրել է քաղաքական ուժեղ կամքի առկայություն ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու առումով

15/06/2021 13:33

Պետքարտուղարության ներկայացուցիչների համոզմամբ՝ Հայաստանն արձանագրել է քաղաքական ուժեղ կամքի առկայություն ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու առումով


ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով գտնվում էին Վաշինգտոնում, հայտնում են Արադարադատության նախարարությունից։

Այցի նպատակը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության տրամաբանությամբ ամերիկյան գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը ներկայացնելը, առկա մարտահրավերները քննարկելն ու արդարադատության ոլորտում ծավալված համագործակցության շրջանակն ընդլայնելն էր։

Այցի շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթի, Պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Լորա Կուպերի, պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի և նրա Եվրոպայի հարցերով տեղակալ Վենդի Սիլվերմանի հետ։

Նախարարի առաջին տեղակալը գործընկերներին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, դրանց՝ այս փուլի արդյունքները, կոռուպցիայի դեմ պայքարի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման հաջողությունները, ոստիկանության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։ Զրուցակիցներն անդրադարձել են թե՛ հաջորդիվ գործողություններին և թե՛ բարեփոխումների ընթացքի մարտահրավերներին։
ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել 2020 թվականի համավարակի և ապա պատերազմի դժվարությունների պայմաններում բարեփոխումների ընթացքի շարունակությունն ապահովելու կառավարության ջանքերը, ինչպես նաև արդեն իսկ արձանագրված արդյունքները։

ԱՄՆ կողմի զրուցակիցները նշել են, որ տարածաշրջանում այլ պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը մինչ այս արդեն իսկ վերհանել է կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար ընդհանրական մարտահրավերներ, սակայն Հայաստանի դեպքում արձանագրել են քաղաքական ուժեղ կամքի առկայությունը ժողովրդավարական, կարող հաստատություններ ձևավորելու առումով։

Պետքարտուղարության ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կոռուպցիան դիտում է որպես ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, և իրենք համակրանքով են հետևում Հայաստանի կառավարության կողմից այդ ոլորտում իրականացվող քայլերին, որոնք կրում են ինստիտուցիոնալ և հիմնարար բնույթ։

Նախարարի առաջին տեղակալը հանդիպել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Մարգոթ Էլիսին և նրա տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկուն։ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ավանդական բարձր մակարդակի համագործակցության համար։ Ի թիվս բազմաթիվ հաջողված ծրագրերի՝ տեղակալ Գրիգորյանը մատնանշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նախնական փուլում տրամադրված աջակցության, ինչպես նաև Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի աջակցության ծրագիրը, որը պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ու տարածման լավ օրինակ է։

ԱՄՆ ՄԶԳ գործընկերները ներկայացրել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին աջակցության մի քանի միլիոն դոլարանոց երկու մեծ ծրագրերի մեկնարկի մանրամասները։

Վաշինգտոնում Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության միջազգային բյուրոյի (INL) տնօրենի փոխտեղակալ Քեյթ Սցպիլայի, արդարադատության քարտուղարության «Քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության միջազգային կենտրոնի» (ICITAP) տնօրեն Գրեգ Դուկատի և նրա թիմի հետ։ Քննարկումների առանցքում եղել են ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ներառյալ՝ նոր Պարեկային ծառայության, Ներքին գործերի նախարարության ձևավորման աջակցության, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ինստիտուցիոնալ կայացմանն աջակցելու հարցերը։ Զրուցակիցները վերահաստատել են այս ուղղություններով ԱՄՆ կառավարության կողմից 2020 թվականին ներդրված աջակցությունը շարունակելու և ըստ կարիքների ընդլայնելու նպատակադրումը։ 

Այցի ընթացքում հեռավար հանդիպում է տեղի ունեցելնաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի,Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆի, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամների աշխատակազմի ավագ խորհրդականների հետ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հետաքրքվել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքով և արձանագրված արդյունքներով։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:29 Ոստիկանության ծառայողներն Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն Այսօր, 12:51 Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա Այսօր, 12:35 Իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ զոհվել է պաղեստինցի դեռահաս Այսօր, 12:12 Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ Այսօր, 11:49 Նիդեռլանդների օլիմպիական հավաքականի երրորդ մարզիկն է հիվանդացել կորոնավիրուսով Այսօր, 11:31 Տեխասում չորս մարդ է մահացել վտանգավոր բորբոսից Այսօր, 11:14 Վերջին 100 տարում Հայաստանն օտար շահերի առջև այսպես կռացած, օտարին այսքան ծառայեցված երբեք չի եղել. Արտակ Զաքարյան Այսօր, 10:55 Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ Այսօր, 10:49 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 250 դեպք, մահացել է 7 մարդ Այսօր, 10:31 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց Այսօր, 10:17 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 10:05 «Հրապարակ». ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը Այսօր, 10:03 «Փաստ». Կալանքի տակ գտնվող պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն, խափանման միջոցը պետք է վերացվի. Վարդևանյան Այսօր, 10:00 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը՝ պաշտոնանկ անում ռուսամետներին Այսօր, 09:54 «Փաստ». Սյունիքի մարզում սահմանային խնդիրներին վերաբերող հրատապ լուծում պահանջող որևէ հարցի գործնականում ընթացք չի տրվել Այսօր, 09:50 «Հրապարակ». Ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները կենթարկվեն Պապիկյանին Այսօր, 09:46 ՀՕՊ ստորաբաժանումները գիշերը կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը․ ՊՆ 23/07/2021 18:38 Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին 23/07/2021 18:32 Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար 23/07/2021 18:18 Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է ՀՀ ԶՈւ 3 զինծառայող 23/07/2021 17:48 Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն 23/07/2021 17:32 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը 23/07/2021 17:21 Հնդկաստանում սողանքի հետևանքով 35 մարդ է մահացել 23/07/2021 17:06 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 811 դեպք 23/07/2021 16:44 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 192.5 միլիոնը 23/07/2021 16:25 Վարանդայի շրջանում հայտնաբերվել է անհետ կորած համարվող 4 զինծառայողի դի 23/07/2021 16:21 Մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (Տեսանյութ) 23/07/2021 16:06 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել 23/07/2021 15:38 ՀԱՀ-ում տեղի ունեցած անկարգությունների հետևանով մահացել է ավելի քան 300 մարդ 23/07/2021 15:16 ՀայՓոստը գործարկել է վստահության հեռախոսահամար 23/07/2021 14:54 Լավրովն օգոստոսին կայցելի Հունգարիա, Ավստրիա և Իտալիա 23/07/2021 14:43 Նավթի համաշխարհային գները նվազում են 23/07/2021 14:20 Հեղուկ գազի գնի բարձրացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով 23/07/2021 14:07 Երթևեկելու ընթացքում պայթել է Վանաձորի 35-ամյա բնակչի «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենայի գազի գլանանոթը. վարորդը տեղում մահացել է 23/07/2021 13:53 Երևանում Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող և մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտները 23/07/2021 13:45 Կասեցվել է «Բանդիվան Կաթ» ընկերության կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը 23/07/2021 13:34 Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան 23/07/2021 13:21 Նիկոլ Փաշինյանը մեկ տարով երկարաձգել է ԱԳՆ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետը 23/07/2021 13:13 ԱԱԾ. Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր 23/07/2021 12:50 ԿԲ-ն՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին 23/07/2021 12:42 Անկարգությունների պատճառով Հայիթիում չեղարկվել է սպանված նախագահի հետ հրաժեշտի արարողությունը 23/07/2021 12:20 Սպիտակ տնից երկու կիլոմետր հեռավորության վրա հրաձգություն է տեղի է ունեցել 23/07/2021 12:01 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի լեռնային ճանապարհներին ապահովել են քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը 23/07/2021 11:49 Հայաստանում պետք է լինի նոր սոլիդ իշխանություն, իսկ դրա համար պետք է ձևավորվի հաղթանակի թիմ. Վահե Հովհաննիսյան 23/07/2021 11:34 Դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք, թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը. Վահրամ Դումանյանի ուղերձը Օլիմպիական խաղերի կապակցությամբ 23/07/2021 11:17 Փոխըմբռնման հուշագիր՝ արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև 23/07/2021 11:03 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է 23/07/2021 10:51 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 221 դեպք, մահացել է 4 մարդ 23/07/2021 10:40 Առանց ազգային գաղափարախոսության, ծրագրերի նման աշխարհքաղաքական դիրքի և հարևանության պայմաններում մենք հուսալի ապագա չունենք. Կամո Աթայան 23/07/2021 10:24 Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին․ Աբրահամյան 23/07/2021 10:06 Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում 23/07/2021 09:57 Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և մյուս օրինական իրավունքները խախտված են ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական ներկայությամբ. ՄԻՊ 23/07/2021 09:49 «Ժողովուրդ». Հայաստանից դուրս որոշում են Հայաստանի ճակատագիրը՝ առանց մեզ հարցնելու 23/07/2021 09:46 «Հրապարակ». Ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը 23/07/2021 09:44 «Ժողովուրդ». Պատգամավորական մանդատ են ստանալու նաև այն թեկնածուները, որոնք անցնում են այս կամ այն քրեական գործով 23/07/2021 09:42 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը մտադիր են հայրենի Տավուշում մասնակցել Վարդավառի տոնակատարությանը 23/07/2021 09:38 «Ժողովուրդ». Իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը. Փաշինյանը հրահանգել է կանգնեցնել նրա դեմ արշավները 23/07/2021 09:35 «Հրապարակ». Իշխանության մեջ շատանում են ծույլ, անպիտան, վարկաբեկված անձինք, իսկ նորմալ մարդիկ հերթով հեռանում են 23/07/2021 09:33 «Ժողովուրդ».Հեղուկ գազի գինն օր օրի է բարձրանում, իսկ որևէ պետական կառույցի կողմից շուկան չի վերահսկվում 23/07/2021 09:30 «Հրապարակ». ՏԻՄ ընտրությունների ժամկետների փոփոխությունից շահելու է նախևառաջ իշխանությունը 22/07/2021 23:04 Ադրբեջանը փորձում է զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները. այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին. Արմեն Գրիգորյան 22/07/2021 20:04 Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի - Երևան - Թբիլիսի երթուղով չվերթերը 22/07/2021 19:56 Անհայտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում դադարեցվում է ամենամսյա 300 000 դրամ վճարի տրամադրումը. ՊՆ 22/07/2021 18:41 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկել են գերիների վերադարձի խնդիրն ու տարածաշրջանային ճանապարհների վերագործարկումը 22/07/2021 18:10 Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի Սեյրան Օհանյանը, քարտուղարն՝ Արծվիկ Մինասյանը 22/07/2021 17:10 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 24 471 դեպք 22/07/2021 16:57 Լոնդոնում նկարել են Լավրովի գրաֆիտին 22/07/2021 16:45 Ավտովթարի հետևանքով մահացել է 32-ամյա վարորդը (Լուսանկար) 22/07/2021 16:40 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 192 միլիոնը 22/07/2021 16:33 Հարավկովկասյան երկաթուղին շուտով կստանա ևս երկու ԷՊ2Դ նոր ժամանակակից էլեկտրագնացք 22/07/2021 16:30 IPhone-ի մատակարարումները հայտնվել են սպառնալիքի տակ՝ գործարանում ջրհեղեղի պատճառով 22/07/2021 16:22 Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը (Տեսանյութ) 22/07/2021 16:20 Կառավարությունը 8.9 մլրդ դրամ կհատկացնի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով 22/07/2021 16:15 «Գտնում ենք, որ ընտրություններն անցել են համատարած խախտումներով». «Հայաստան» դաշինքը չի պատրաստվում շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրին», առավել ևս՝ համագործակցել 22/07/2021 16:05 Նավթի համաշխարհային գները նվազում են 22/07/2021 15:42 Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում է 22/07/2021 15:31 Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ 22/07/2021 15:23 Արցախում մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն. Ստեփանակերտում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 350 բնակարան 22/07/2021 15:17 Ուհանի վարակաբանության ինստիտուտից հայտարարել են, որ չեն ստեղծել կորոնավիրուս 22/07/2021 15:00 Թունիսում 17 միգրանտ է խեղդվել 22/07/2021 14:41 Մարտական հենակետերում ստուգումները շարունակվում են 22/07/2021 14:29 Պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտներ ու զենքերի օժանդակ դետալներ արտադրող ընկերությունում կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ` մինչև 304 հազար դրամ միջին աշխատավարձով 22/07/2021 14:15 ՄԻԵԴ-ը հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը` Ադրբեջանին պարտավորեցնելով Բադալյանին վճարել 30 հազար եվրո 22/07/2021 13:54 Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն տան, թե ոչ, դա չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար. Աբրահամյան 22/07/2021 13:40 Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք 22/07/2021 13:31 Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել 22/07/2021 13:22 Ուժեղացված ծառայություն. հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր. կան ձերբակալվածներ (Տեսանյութ) 22/07/2021 13:11 Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց 22/07/2021 13:03 Հրաշալի է՝ թատրոնները միավորվում են, քանի որ միավորումներ կան, որ փրկություն են. Վահրամ Դումանյան 22/07/2021 12:54 Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի 22/07/2021 12:45 Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին բերման ենթարկելու մասին 22/07/2021 12:37 Միայն թե մի օր էլ չհնչի, որ հանուն Հայաստանի Հանրապետության փրկության պետք է հանձնել Արցախը. Կամո Աթայան 22/07/2021 12:28 Գյուղերում հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում են, տարբեր երկրներից հովիվ են բերում. Վահան Քերոբյան 22/07/2021 12:18 Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա․ shamshyan.com 22/07/2021 12:06 Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մատաղիսում 22/07/2021 11:55 Հայաստանում կորոնավիրուսի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է. ծայրահեղ ծանր վիճակում է 48 հոգի. Նանուշյան 22/07/2021 11:42 Պատգամավորության թեկնածուի և ևս երկու անձի կողմից ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 22/07/2021 11:35 Ադրբեջանի սադրիչ քայլերը նոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 22/07/2021 11:27 Շաբաթը մեկ անգամ Լիոն-Երևան ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն 22/07/2021 11:18 Փաշինյանը խոստացավ՝ զերծ են մնալու ատելության ու բռնության խոսքից. պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը