15/06/2021 14:37
«Սպայկա» ընկերությանը հիշո՞ւմ եք, որ սկզբում վերագրեցին ինձ, տուգանեցին, հետո բաց թողեցին, և այսօր այդ անձը հայտնվել է իրենց ցուցակում. Քոչարյան
Հիշո՞ւմ եք «Սպայկա» ընկերությանը, երբ սեփականատիրոջը բռնեցին, մեծ աղմուկ բարձրացրին, 7 մլրդ դրամի տուգանքներ դրեցին, իբրև, բյուջեից գողացած կամ չմուծած փողեր էին, Մասիսում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկածու Ռոբերտ Քոչարյանը։
«Հետո բաց թողեցին։ Մենք հստակ գիտենք, որ ոչ մի գումար գրեթե չմուծվեց բյուջե, կամ շատ փոքր գումար, և այսօր այդ անձը հայտնվել է իրենց ցուցակում։ Այն «Սպայկա» ընկերությունը, որն իրենց թերթերով վերագրում էին ինձ։
Հետաքրքիր շրջապտույտ եղավ։ Սա դասական օրինակ է, և այսօր առնվազն 10-15 այդպիսի օրինակներ կարող եմ բերել», - հայտարարել է Քոչարյանը։