15/06/2021 16:55
Անահիտ Ավանեսյանն արյան դոնոր է դարձել. ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում արյունատվության կարիք կա. ԱՆ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այցելել են ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորներից հավաքագրվող արյան քանակը: 2020 թվականին արյունատվության ցուցանիշը հասել է 25 հազարի:
«Սակայն պետք է նշել, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում արյունատվության կարիք կա:
Առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ արյան դոնոր դառնալու և արյունատվության այսօրինակը կարող է վարակիչ լինել», - նշված է հաղորդագրության մեջ: