15/06/2021 17:04
Ոստիկանը հանեց համազգեստը, հրաժարվեց ծառայությունից և միացավ «Հայաստան» դաշինքին (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսակ Պետրոսյանն այսօր Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի հետ հանդիպման ժամանակ իր գործընկերներին կոչ արեց չծառայել մեկ մարդու։
«Կոչ եմ անում վերջ տալ խեղկատակությանը, հետևել ինձ և հրաժարվել ծառայել։ Գնայի Սյունիք ի՞նչ տեսնեի՝ Ադրբեջանի դրո՞շը։ Այսօրվանից ես ազատված եմ աշխատանքից», - հայտարարեց ոստիկանը՝ հանեց համազգեստը և հագավ «Հայաստան» դաշինքի տարբերանշանով շապիկ։
Մանրամասն՝ տեսանյութում։