15/06/2021 17:24
Այն թափթփուկ պաշտոնյաները, ովքեր կփորձեն ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն թողնել, հունիսի 20-ից պառկելու են Ագարակի ասֆալտին. տեսնելու եք այդ տեսարանները. Նիկոլ Փաշինյան
Այն պաշտոնյաները, այն թափթփուկ պաշտոնյաները, ովքեր կփորձեն ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն թողնել, հունիսի 20-ից պառկելու են Ագարակի ասֆալտին, Ագարակում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ես դա անձամբ եմ խոստանում, դուք տեսնելու եք այդ տեսարանները», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե Մեղրիում, Ագարակում կան շրջանակներ, որ հասկանում են միայն ուժի լեզուն, ինքը նրանց հետ կխոսի ուժի լեզվով։