Փաշինյանի և ոչ մի խոստում չի կատարվել, քաղաքացիները խաբվել են. նրանց ճնշող մեծամասնությունը դա գիտակցում է. Արթուր Վանեցյան

16/06/2021 12:32

Փաշինյանի և ոչ մի խոստում չի կատարվել, քաղաքացիները խաբվել են. նրանց ճնշող մեծամասնությունը դա գիտակցում է. Արթուր Վանեցյան


Պատերազմն ու կորուստները համատարած անկազմակերպության հետևանք են։ Այս ամենի համար մեղավոր և պատասխանատու է միայն գործող իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, ուկրաինական «Страна» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Հարցազրույցը՝ ստորև.

- Փաշինյանն իշխանության եկավ հայերի՝ փոփոխությունների ձգտման ալիքի վրա։ Եթե համեմատենք իրավիճակը պատերազմից առաջ և հետո, ապա ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում՝ կոռուպցիայի, կյանքի մակարդակի և տնտեսական զարգացման առումով։

- Փաշինյանն, իրոք, եկավ փոփոխության սպասումների ալիքով՝ արդարության խոստումներով։ Բայց պետք է տարբերակենք փոփոխությունների մասին պոպուլիստական հայտարարությունները և իրական փոփոխությունները։ Ինչպես ասում են, դժոխքի ճանապարհը պատված է բարի մտադրություններով։ Ցավոք, ունենք հենց այդ դեպքը։ Սպեկուլյատիվ հայտարարություններում խեղդվեց պայքարը հանցագործությունների, կոռուպցիայի դեմ։ Ավելին, քաղաքական կոռուպցիան երկրում հասել է աննախադեպ չափերի՝ ընդգրկելով տեղայնականությունը, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, միլիոնների հասնող անհիմն պարգևավճարները պետծառայողներին, խորհրդարանականներին` քաղաքական հավատարմության դիմաց, անհատական նվիրվածության սկզբունքով պետական բարձր պաշտոնների նշանակումը և այլն։ Ցանկը կարելի է երկար շարունակել։
 
Բացի իշխանությանը մոտ շրջանակից, որևէ մեկն իր կյանքը չբարելավեց։ Գների և աղքատության աճ, գործազրկություն, տնտեսության փլուզում, շանտաժ և ճնշում դատական համակարգի վրա, այլախոհության դեմ իրավապահ համակարգի օգտագործում, ծայրահեղ ոչ կոմպետենտություն բոլոր ոլորտներում։ Այս շարքը ևս կարելի է շատ երկար շարունակել։
Միաժամանակ, առերեսվում ենք ժողովրդավարության մակարդակի անկման, մարդու իրավունքների համատարած խախտումների, խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, առաջատար մեդիա մենեջերների վրա հարձակումների և իշխանության տարանջատման սկզբունքի համընդհանուր տապալման հետ, ինչը համակարգվում է ամենաբարձր մակարդակով։ Եվ այս ամենն իրականացվում է Փաշինյանի միակ բանաձևով, այն է՝ «պետությունը ես եմ»։ Այս և այլ երևույթները, որոնք ոչ մի աղերս չունեն 2018 թվականին լավ կյանքի, արդարության համար փողոց դուրս եկած մարդկանց երազանքների հետ, հասարակության մեջ «նիկոլիզմ» անվանումն են ստացել։ Այս եզրույթը ծագել է Նիկոլ անունից։ «Նիկոլիզմը» կամ ինչպես համավարակից հետո են ՀՀ-ում կոչում՝ «նիկոլավիրուսը», ինքնատիպ մուտացիայի ենթարկված պոպուլիզմի մի ձև է, որը պատերազմի, ավերածությունների և անկման է հանգեցրել երկիրն ու հասարակությունը։
 
Կարճ ասած՝ Փաշինյանի և ոչ մի խոստում չի կատարվել, իսկ քաղաքացիները խաբվել են։ Եվ նրանց ճնշող մեծամասնությունը դա գիտակցում է։
 
- Ձեր կարծիքով ինչո՞ւ պարտություն կրեցիք Ղարաբաղյան պատերազմում։ Որո՞նք են հիմնական պատճառները։
 
- Պատճառները բազմաթիվ են։ Բանն այն է, որ Փաշինյանին հաջողվեց երկու-երեք տարվա ընթացքում ոչ միայն խարխլել պետական ինստիտուտները, այլ նաև քանդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և փչացնել հարաբերությունները առանց բացառության բոլոր գործընկերների հետ։ Հզոր հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը։ Այդ ֆոնի վրա չունենալով որևէ իրատեսական ռազմավարություն բանակցային գործընթացի վերաբերյալ, չունենալով և չձևավորելով պատկերացում դրա մասին՝ Փաշինյանը իրարամերժ և հակասական հայտարարություններով քաոսի վերածեց ողջ բանակցային գործընթացը, ինչը բերեց բոլոր նախորդ ձեռքբերումների ոչնչացմանը։
 
Միաժամանակ, իր քաղաքական ուժի կողմից բանակի և վաստակաշատ գեներալների նկատմամբ նպատակաուղղված արշավ էր իրականացվում։ Պաշտպանության ոլորտում վարվում էր տարերային կադրային քաղաքականություն, տեղի էր ունենում գերակայությունների փոխարինում, անհասկանալի տրամաբանությամբ սպառազինությունների ձեռքբերման պլանների փոփոխություն։ Վերոնշյալը զուգակցվում էր արտաքին քաղաքականության մեջ վստահության մակարդակի անկմամբ և գործընկերային հարաբերությունների փլուզմամբ, ինչպես նաև ներքին պետական ինստիտուտների կազմաքանդմամբ։
Այս իրավիճակում Ադրբեջանը, ինչպես ասում են, որսաց պահը, երբ Հայաստանը և Արցախը հայտնվեցին մի իրավիճակում, որ կարելի էր պատերազմ հրահրել՝ որոշակի հաջողության հույսով։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ այսօր, խոսելով Ղարաբաղում պատերազմի արդյունքների մասին, հաճախ է հնչում «նախապատրաստված պարտություն» ձևակերպումը։ Դա եղավ հիմարությա՞ն արդյունքում, թե՞ կանխամտածված, ցույց կտա հատուկ քննությունը, որն, անխոս, սկիզբ կառնի իշխանափոխությունից հետո։ Ընդ որում, այդ պարտությունը շարունակվում է մինչ օրս։
 
Պատերազմը և պարտությունը, ինքնին, արդյունք են «կազմակերպված անկազմակերպության»։ Բանակային ստորաբաժանումները, թիկունքը, մոբիլիզացիան, բոլոր գործընթացներն ու միջոցառումները, որոնք անհրաժեշտ էին պատերազմի ժամանակ, ինչպես հարկն է, պատշաճ կազմակերպված չէին։ Կարծում եմ՝ հետաքննությունը կբացահայտի դրա պատճառները, և ամեն բան իր տեղը կընկնի՝ արդյո՞ք դրանք կանխամտածված գործողություններ էին, թե՞ անգործություն, կամ ապիկարության և ոչ կոմպետենտության հետևանք։
 
Փաստն այն է, որ պատերազմն ու կորուստները համատարած անկազմակերպության արդյունք են։ Այս ամենի համար մեղավոր և պատասխանատու է միայն գործող իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի։
 
- Ինչպե՞ս եք Դուք տեսնում Ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումը, ի՞նչ հեռանկարներ կան։
 
- Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Այն կարելի է լուծված համարել միայն այն ժամանակ, երբ երաշխավորված կլինի այդ տարածքում ապրող արցախցիների իրավունքների իրականացումը և արժանապատիվ կյանքի իրավունքը։ Իրականության մեջ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հրահրեց և սանձազերծեց պատերազմ՝ խախտելով ինչպես Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական դրույթները, այնպես էլ միջազգային միջնորդների կողմից հաստատված երկու ամենակարևոր սկզբունքները՝ ուժի չկիրառման սկզբունքը և ազգերի ինքնորոշման իրավունքը։
 
Սանձազերծված պատերազմը, ինչպես հայտնի է, պարունակում էր ահաբեկչական բաղադրիչ, քանի որ Ադրբեջանի խնդրանքով Թուրքիայի կողմից ռազմական գործողություններում ներգրավված էին մեծ թվով իսլամիստ ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից։ Դա միանշանակ արձանագրված էր ոչ միայն հայկական կողմից, այլ նաև այդ մասին ուղիղ հայտարարում էին ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն։
 
Առաջին պլան է մղվում Ադրբեջանի պատասխանատվության հարցը պատերազմի սանձազերծման համար, որը հազարավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ։ Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունները կանգնեցվել էին եռակողմ հայտարարության ուժով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որն անգնահատելի դեր խաղաց պատերազմը դադարեցնելու հարցում։ Սակայն վերոնշյալ հայտարարությունը հրադադարի մասին է, այլ ոչ թե քաղաքական կարգավորման։ Ուզում եմ հատուկ նշել, որ քաղաքական կարգավորման հարցը ներկայումս բաց է։ Եվ այն պիտի պարունակի պատասխանատվություն պատերազմը սանձազերծելու համար՝ հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը հերթական անգամ հայտնվել է ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ։ Ուստի Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
 
- Ղարաղյան պատերազմը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ եզրակացություններ խորհուրդ կտայիք անել Ուկրաինային՝ հաշվի առնելով, որ մենք էլ ունենք անավարտ հակամարտություն Դոնբասում։
 
- Խորհուրդ չեմ տա։ Ուղղակի կհիշեցնեմ հայտնի ճշմարտություն՝ ցանկացած բանակցություն ավելի օգտակար է, իմաստավորված և արժեքավոր, քան դրա բացակայությունը և ինչպես հետևանք՝ ռազմական գործողությունները։
 
Եվ սա ոչ թե տեսական մտորում է, այլ ծայրաստիճան պրագմատիկ մոտեցում, ընդ որում՝ շատ կարևոր է, որ ոչ մի կողմին չթվա, թե հակամարտությունը կարելի է լուծել հակառակորդին ոչնչացնելով կամ ապահովելով միակողմանի, ամբողջական և վերջնական հաղթանակ։ Որպես կանոն՝ պատերազմները չեն նպաստում հակամարտությունների լուծմանը, պատերազմները միայն հանգեցնում են ողբերգությունների, ցավի, կորուստների և նյութական վնասների, բայց դրանք չեն լուծում հիմնական խնդիրը՝ հակամարտությունը։ Այն պետք է կարգավորել երկխոսության և բանակցությունների միջոցով։ Ընդ որում, ցանկալի է, որ երկխոսության մասնակից դառնան հակամարտող կողմերը։ Ինչպես պատմությունն է վկայում, ուղիղ երկխոսությունն ամենաարդյունավետ ճանապարհն է։
 
Գործնականում ցանկացած հակամարտություն կարող է կարգավորվել, եթե կա հարգանք կողմերի դիրքորոշումների նկատմամբ և այնպիսի լուծումների որոնում, որը միաժամանակ հաղթող կդարձնի բոլոր կողմերին։ Շատ կարևոր է գիտակցել, որ որևէ աշխարհաքաղաքական բախում և թեժացում չի կարող լուծել մեր ժողովուրդների, մեր հասարակության և քաղաքացիների խնդիրները։ Առաջնահերթություն պետք է լինի հենց ինքը՝ մարդը, անկախ նրանից, թե սահմանի որ կողմում է գտնվում։ Կարող եմ միայն ցանկանալ երկարատև և արդար խաղաղութուն բոլորին և հատկապես գործընկեր պետություններին, որտեղ կան մարդիկ, որոնք տառապում են հակամարտությունների հետևանքով, և որտեղ այդ հակամարտությունները դեռ վերջնականապես լուծված չեն։
Փաշինյանին Ուկրաինայում հաճախ համեմատում են Զելենսկու հետ, որքանո՞վ են տեղին այդ համեմատությունները։
 
Ես անձամբ, առավել ևս մոտից ծանոթ չեմ Ուկրաինայի նախագահին։ Եվ չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցին քաղաքական տեսանկյունից, ինչպես նաև տարբեր քաղաքագիտական, տեսական և գործնական հիմնավորումների առումով։ Ես կանդրադառնամ մարդկային կողմին։ Ցանկանում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը Փաշինյանի հետ որևէ զուգահեռ անցկացնելու առիթ չունենա, քանի որ ես անձամբ շատ լավ ճանաչում եմ նրան։ Հնարավոր է, որ որոշակի առումով նրանք եկան իշխանության նույնանման միջավայրում, քանի որ երկուսն էլ եկան հասարակական սպասումների, նախկին իշխանությունից դժգոհության և արդարության սպասումների ալիքով։ Սակայն, իբրև քաղաքական գործիչներ, ներկա պահին նրանց միջև չկա և ոչ մի հատման կետ, քանի որ Փաշինյանի դեպքում գործ ունենք մարդու հետ, որը դավաճանեց Հայաստանի ազգային շահերը, և նրան չի կարելի համեմատել որևէ այլ քաղաքական գործչի հետ։
 
- Որքա՞ն է Սորոսի ազդեցությունը Փաշինյանի քաղաքականության և Հայաստանում իրավիճակի վրա։
 
- Այժմ դժվար է այն գնահատել։ Սակայն մենք հասկանում ենք, որ «Սորոս» համընդհանուր հասկացությունն օգտագործվում է նաև պայմանականորեն՝ նկատի ունենալով բոլոր այն ազդեցության խմբերը, որոնք այս կամ այն երկրում և հասարակության մեջ գործունեություն են իրականացնում հասկանալի նպատակների և թիրախների իմաստով։ Այդ ցանցերի գործունեությունը՝ «քաղաքացիական ակտիվիզմ» լեգենդի ներքո, երկար տարիների ընթացքում ձևախեղել է հասարակական գիտակցությունը և լուրջ ազդեցություն է թողել ինչպես Հայաստանի հասարակական տրամադրությունների, այնպես էլ փաշինյանական կառավարության բոլոր որոշումների վրա, որոնք, ի վերջո, փլուզեցին պետության հիմքերը, սոցիալական էթիկան և ազգային արժեքները, ինչի հետևանքը եղավ պատերազմում պարտությունը։
 
Այսինքն՝ տեղի է ունեցել ոչ թե իրավիճակային ներգործություն, այլ Հայաստանում երկար տարիների ընթացքում ձևավորվել էին ցանցեր, ազդեցության խմբեր և քաղաքացիների սպասումներ, որոնք հանգեցրել են հայտնի ողբերգական ելքին։ Ակնհայտ է, որ 2018 թվականին հայ հասարակության մի զգալի հատված, ինչպես պարզվեց, խաբված էր՝ չգիտակցելով, չհասկանալով, չխորանալով՝ ում և ինչ արժանիքների համար է բերում իշխանության։ Սա էլ է վերոնշյալ ազդեցության հետևանք։ Կրկնեմ՝ ազդեցության, որը գործադրվում էր երկար տարիների ընթացքում։ Եվ օրգանական կապն այստեղ ակնհայտ է, այն մինչև օրս էլ գոյություն ունի։
 
- Դուք գլխավորում էինք Հայաստանի պետական անվտանգության կառույցը՝ Փաշինյանի կառավարման առաջին տարվա ընթացքում, հետագայում հրաժարական տվեցիք։ Ի՞նչը Ձեզ դրդեց լքել պաշտոնը, և ինչո՞ւմ էին Ձեր հակասությունները Փաշինյանի հետ։
 
- Նախևառաջ, դա ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի իմ առաջին դիմումը չէր։ Հասկանալի պատճառներով այն ժամանակ՝ 2019 թվականի սեպտեմբերին, դա առավելագույնն էր, ինչ ես կարող էի անել՝ կանգնեցնելու իշխանությունը զավթած պոպուլիստին և նրա ոչ կոմպետենտ, տարատեսակ ազդեցությունների տակ ընկնող թիմին։
 
Իմ հայտարարության մեջ ասված էր․ «Թող իմ հրաժարականը սթափեցնող քայլ դառնա։ Կա՛նգ առ։ Բոլոր այլ դեպքերում կհաղթի պարտքը հայրենիքի նկատմամբ։ Խաղաղություն և անվտանգություն մեր երկրին»։
 
Տարերային որոշումները, գործողություններում անվստահությունը, առաջնահերթն ու երկրորդականը տարբերակելու անկարողությունը և Փաշինյանի քաղաքականության այլ սկզբունքները ոչ մի ընդհանրություն չունեն սպայի պատվի ու արժանապատվության հետ։
 
Իմ հրաժարականին նախորդել են հարյուրավոր օրերի աշխատանք և պարզաբանումներ, սակայն Նիկոլը ոչինչ չէր լսում կամ չէր ուզում լսել, չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, պայմանավորվածություններին և էթիկային չհետևել, ընկնել վերնագրերի, իրավիճակային լուծումների և միանգամյա արդյունքների հետևից՝ առանց մտածելու երկրի և ժողովրդի համար դրանց հետևանքների մասին։ Անկեղծ ասած՝ դեռ 2018 թվականին ես հուսով էի, որ պոպուլիստ Փաշինյանին հնարավոր է ուղղել, պետական և կառուցողական հունի մեջ դնել, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդն ի վիճակի չէ մի երկրի առաջնորդ լինել, որն ունի բազում խնդիրներ տնտեսության և անվտանգության ոլորտում։
 
Արդյո՞ք ես ունեի հատուկ կարծիք ինձ հասնող տեղեկատվության արդյունքում․ այո՛, ունեի։ Ես պարբերաբար հայտնում էի դրանք Փաշինյանին, մենք շփվում էինք բավականին հաճախ և սերտ, քանի որ ապրում էինք միմյանց հարևանությամբ։ Դա նրա մոտ հաճախ լարվածություն էր առաջացնում, և որպես վերջնարդյունք՝ նա ստացավ իմ հրաժարականի դիմումը, սակայն եզրահանգումներ չարեց։ Այդ իսկ պատճառով, ինչպես և խոստացել էի իմ հայտարարության մեջ, շարունակում եմ իմ պարտքը կատարել հայրենիքի առաջ, բայց արդեն «Հայրենիք» ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի կարգավիճակում։
 
- Ինչպե՞ս կնկարագրեիք նախընտրական իրավիճակը Հայաստանում։ Ո՞ւմ միջև կընթանա հիմնական պայքարը։
 
- Համընդհանուր հարթության մեջ պայքարը գնում է Փաշինյանի, նրա թիմի և արբանյակների միջև մի կողմից, և բոլոր այն ուժերի, որոնք դեմ են ներկա իշխանության վերարտադրությանը, որոնց համար դա սկզբունքային և իրական հարց է։
Տեղային մակարդակում դա ներկայիս իշխանությունը և նրա «հաճախորդներն» են՝ Փաշինյանի ընդհանուր ղեկավարության ներքո, իսկ նրանց դեմ ելույթ են ունենում մի քանի միավորումներ, որոնք ունեն ակնհայտ և շոշափելի ներուժ և ի վիճակի են հիմնական պայքար մղել հաղթանակի համար։ Նրանց թվում, բնականաբար, այն ուժերն են, որոնք ես եմ ներկայացնում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ազդեցության և վստահության մեծ պաշար ունեն նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և նրան սատարող քաղաքական ուժերը, ինչպես նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը։ Խորին հարգանք տածելով Փաշինյանի հետ չհամագործակցող մնացած ուժերի նկատմամբ՝ կարծում եմ, որ այդուհետ մենք գործ ունենք ըստ նվազման կարգի ազդեցության և հնարավորութունների հետ։
 
- Ինչպիսի՞ն են Փաշինյանի՝ իշխանության մնալու շանսերը, և ինչպե՞ս եք դուք գնահատում Ձեր քաղաքական ուժի շանսերը։
 
Իմ նշած երեք դաշինքները ամենաուժեղ խաղացողներն են քաղաքական դաշտում, և նրանք լավ շանսեր կունենան։ Իմ կարծիքով՝ Փաշինյանն իշխանության մնալու շանսեր չունի, դա ակնհայտ է բոլորի համար՝ նույնիսկ արդեն հենց իր՝ Փաշինյանի։ Նրան մերժում է հասարակության ճնշող մեծամասնությունը։ Մենք գիտակցում ենք, որ քաղաքական և բարոյական պատասխանատվությունից զուրկ Նիկոլը, այնուամենայնիվ, տիրապետում է որոշակի վարչական և ուժային լծակների։ Նա արդեն սպառնում է համայնքների ղեկավարներին, որոշակի գործողությունների է դրդում ուժայիններին և ծառայողներին՝ փորձելով բոլոր միջոցներով վերարտադրել իր իշխանությունը՝ կանգ չառնելով որևէ բանի առաջ։ Հետևաբար, մեր խնդիրն է, որ պաշտպանենք քաղաքացիների ձայնը և նրանց կամարտահայտման իրավունքը։ Ես ինքս աշխատում եմ իմ ներկայացրած ուժի հաղթանակի համար։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դաշինքին, կարծում եմ, որ այն ծանրակշիռ ներկայություն կունենա խորհրդարանում։
 
- Ինչպիսի՞ն է Արևմուտքի և Ռուսաստանի դերն այս ընտրություններում։ Ո՞ւմ են նրանք սատարում։
 
- Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ցանկացած արտաքին դերակատար առանձին և տարբերակված կերպով ունի իր հետաքրքրությունները, որոնց համաձայն էլ իրականացնում է որոշակի քայլեր։ Մի բան կարող եմ հստակորեն ասել՝ իրեն հարգող և ոչ մի ուժ չի սատարի Փաշինյանին՝ նույնիսկ իր սեփական շահերից ելնելով։ Հայաստանի ժողովուրդն է այժմ որոշում ընդունում, և աշխարհը պետք է ընդունի այդ որոշման արդյունքները։
 
- Ընդհանուր առմամբ, ինչի՞ վրա կազդի Հայաստանում անցկացվող ընտրությունների արդյունքը։ Ինչպե՞ս այն կարող է փոխել երկրի քաղաքականությունը, հարաբերությունները հարևանների հետ, և ինչպե՞ս կազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։
 
- Ընտրությունները և դրանց արդյունքները կազդեն առանց բացառության ամեն ինչի վրա՝ սկսած կենսապահովման անվտանգությունից, վերջացրած սոցիալ-տնտեսական իրավիճակով և բարեկեցությամբ։ Փաշինյանին հեռացնելով իշխանությունից՝ Հայաստանը կվերականգնի պետականությունը և առաջին հերթին հասարակական համերաշխությունը։ Ինչ վերաբերում է հարևանների և աշխարհի հանդեպ մեր քաղաքականությանը, ապա ընտրությունների արդյունքում ներկա իշխանության հեռացմամբ Հայաստանը պետք է վերականգնի արժանապատվությունը, իմիջը, կանգնեցնի անվերջ պարտությունները և ռացիոնալ ու կանխատեսելի գործընկերոջ դերում զարգացնի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։ Ընդ որում, երբեք չի կարելի անել այն, ինչ անում են այս իշխանությունները՝ փորձելով դիվիդենտներ քաղել տարբեր աշխարհաքաղաքական ուժերի հետաքրքրությունների բախման հաշվին։ Հակառակը՝ հարկավոր է անել ամեն հնարավորը՝ մեր արտաքին քաղաքականությունը և գործընկերությունը կառուցելու այնպես, որ դրանք հիմնված լինեն փոխադարձ վստահության և ուժային կենտրոնների հետաքրքրությունների համընկնման կետերում։
 
Ինչ վերաբերում է նրան, թե ընտրությունների արդյունքն ինչպես կազդի Ղարաբաղյան հակամարտության վրա, կրկնեմ՝ առաջինը մենք կհեռացնենք այս ապիկարներին, ստախոսներին և կապիտուլյանտներին, կվերականգնենք մեր ոգին, կուղղենք մեր մեջքը և խաղաղ գործընթացների միջոցով կհասնենք Ղարաբաղյան խնդրի իրական քաղաքական հանգուցալուծմանը՝ հաստատելով երկարատև և կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այո՛, մենք պետք է ուղղենք մեր մեջքը, իսկ դրա համար հարկավոր է առանց ձեռքերը ծալելու քրտնաջան աշխատել բոլոր ոլորտներում, որոնցում աղետալի իրավիճակ է։ Միայն այդ դեպքում մենք շոշափելի արդյունքների կհասնենք Հայաստանի բարեկեցության ճանապարհին։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» Այսօր, 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան Այսօր, 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը Այսօր, 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ Այսօր, 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից Այսօր, 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Այսօր, 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը