16/06/2021 15:16
«Դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին (Տեսանյութ)
Սյունիքում իմ այցից հետո հետցնցումներ են սկսվել, Վայքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի այսօրվա հայտարարությանը։
«Ես զգուշացրել էի, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա խորհուրդ տվեց ասֆալտի վաննաներ ընդունել։
Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքների փաստով հաղորդում կներկայացնի իրավասու պետական մարմիններին։