16/06/2021 15:09
Չտրվել քարոզարշավի կեղծ հիպնոզին. Տիգրան Ուրիխանյանը զգուշացնում է
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը զգուշացնում է չտրվել քարոզարշավի կեղծ հիպնոզին:
«Փողի ու մեդիայի հաշվին ձեզ հրամցվում են քվեների արդեն պատրաստի տոկոսներ։ Ժողովրդին նորից մոլորեցնում են կա՛մ ներկաների, կա՛մ նախկինների իբր անայլընտրանքային առաջարկով։ Իսկ դրանց ընդանուր կեղտոտ խաղերի մեջ չմտնողներին փորձելու են թողնել լուսանցքում։ Մինչդեռ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը փնտրում է նոր ուժ՝ կազմված պարկեշտ, կիրթ ու հայրենասեր մարդկանցից», - նշել է նա: