16/06/2021 17:56
Դուք չեք որոշում՝ թուրքը որտեղ ա գալու նստի, հանգիստ մի հատ. Փաշինյանը՝ Արենիի բնակչին (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը շարունակում է Արենիում։ Բնակիչներից մեկը նրան հարց հղեց, թե ինչ է լինելու Արենիի հետ։
«Արենիում ի՞նչ է կատարվելու», - հետաքրքրվեց նա։
«Որտե՞ղ ա ձեր բակը, մի րոպե տիկին, դուք չեք որոշում՝ թուրքը որտեղ ա գալու նստի, հանգիստ մի հատ», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց՝ 30 տարի թուրքը նայում է Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կիրանց համայնքներին։
«Պետք չի խուճապ տարածել, թուրքը ոչ մի տեղ էլ չի նստելու, էդ կարգի լուրեր մի տարածեք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։