17/06/2021 17:20
ԱԱԾ ստորաբաժանումները Գորիսում հանդիպում են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ և, իբր, բացատրական աշխատանքներ վարում ընտրությունների վերաբերյալ
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ։
Քիչ առաջ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ և, իբր, բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ: Բնականաբար, ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում դրանք որևէ արդյունք չեն տվել։
Նշվածի վերաբերյալ դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ։
Կարծում ենք՝ այս ժամանակահատվածում առավել քան պարզ է բոլորին, որ ԱԱԾ-ն պետք է 24 ժամ ծառայություն իրականացնի օտարերկրյա գործակալներ գտնելու, դրանց գործունեությունը կանխելու և ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, այլ ոչ թե հեռացող իշխանությանը ապօրինի քաղաքական ծառայություններ մատուցի»։