17/06/2021 13:42
«Այս մանգաղով քաղաքական մոլախոտերին հնձեք». Վարդենիսում Քոչարյանին մանգաղ նվիրեցին (Տեսանյութ)
Վարդենիսում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին։
«Մուրճն ու մանգաղը վաղուց ենք տեսել, մուրճն արհեստավորի գործիք է, իսկ մանգաղը՝ գյուղատնտեսական գործիք է գյուղացու համար։ Մուրճին ի հակառակ մի մանգաղ եմ բերել, որն ուզում եմ նվիրել Ձեզ, որպեսզի վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը և այդ մանգաղով քաղաքական մոլախոտերին հնձեք», - ասաց Վարդենիսը բնակիչը։