17/06/2021 12:12
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը չի բացառում, որ բուժաշխատողներն այսօր ներկա կլինեն Փաշինյանի հրավիրած հանրահավաքին
Հստակ կերպով մեր կողմից ներկայացվել է նման հերյուրանքների պատասխանը, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալներ են հավաքում:
«Բոլոր բժշկական հաստատությունները, անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրել», - ասաց նա:
Անդրադառնալով ահազանգերին, թե հրահանգ է իջեցվել, որ բոլոր ԲԿ-ների բուժաշխատողները այսօր ներկայանան Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, Անահիտ Ավանեսյանը կոչ արեց բոլոր ահազանգերով դիմել իրավապահ մարմիններին:
Նա չբացառեց, որ այսօր բժշկական կենտրոնների աշխատողները հանրահավաքին ներկա կգտնվեն, սակայն բացառեց, որ նման հորդոր է եղել։