17/06/2021 12:40
Լենա Նանուշյանը կգործուղվի ՌԴ
Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Լենա Նանուշյանը հունիսի 23-25-ը գործուղվելու է ՌԴ: Նա մասնակցելու է «Կենսաբանական անվտանգության գլոբալ սպառնալիքներ, խնդիրներ և լուծումներ» խորագրով երրորդ միջազգային համաժողովին: Այդ մասին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին 2021 թվականի հունիսի 23-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Կենսաբանական անվտանգության գլոբալ սպառնալիքներ, խնդիրներ և լուծումներ» խորագրով երրորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Լենա Նանուշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», - նշված է որոշման մեջ: