18/06/2021 16:19
Պեսկովը պատասխանել է հարցին, թե ում է Ռուսաստանն աջակցում Հայաստանում
Կրեմլը ցանկանում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ անցկացվեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, դրանց կմասնակցեն 21 կուսակցություններ և չորս դաշինքներ:
«Հարցը, մեղմ ասած, տարօրինակ է: Իհարկե, մենք մեր սերտ դաշնակցին և գործընկերոջը մաղթում ենք հաջող խորհրդարանական ընտրություններ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են Կրեմլի սպասելիքներն այս ընտրություններից և ում են աջակցում Կրեմլում: