19/06/2021 18:26
Չարչյանի ձերբակալման հիմքն ու նպատակներն աղերս չունեն իրավաբանության հետ. Պաշտպան (Տեսանյութ)
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության հարցի քննարկումն ավարտվեց:
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումը կհրապարակվի ժամը 20.00-ին:
Նա նաև տեղեկացրեց, որ քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին, համապատասխան դիմում էին ներկայացրել, որով խնդրում էին դատական նիստը հետաձգել.
«Բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ քննիչի դիմումն անհարգելի է: Դատարանին խնդրեցինք, որպեսզի դատական նիստը շարունակվի իրենց բացակայությամբ, դատարանը բավարարեց մեր խնդրանքը»:
Ալեքսանյանն ընդգծեց նաև, որ գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ: Նրա խոսքով՝ որևէ կերպ չեն կարող խոսել իրավական գործընթացի մասին.
«Ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ»:
Ալեքսանյանը ավելացրեց նաև, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքնություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի՝ հարց է առաջադրել, թե արդյոք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է:
«Այսինքն, վարույթ իրականացնող մարմինն անգամ կասած ունի, որ այդ անձն Արմեն Չարյանը չի: Հարց է առաջանում՝ բա ո՞նց եք քրեական հետապնդում իրականացրնում և ազատությունից զրկում», - նշեց նա: