19/06/2021 17:33
Ահազանգեր ենք ստանում, որ «Հայաստան» դաշինքի համար 24 քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում. Արամ Վարդևանյան
Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում, ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Կա մտավախություն, որ սա արվել է միտումնավոր՝ հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով: Հրավիրում եմ դիտորդների և ԿԸՀ ուշադրությունը և ակնկալում եմ սպառիչ պատասխան», - գրել է Վարդևանյանը:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերեր Աշոտ Բարսեղյանը լուսանկար է հրապարակել, որում երևում է համար 24 քվեաթերթիկի վրա առկա նշումը: