19/06/2021 19:49
Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ (Փաստինֆո)
Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում: Տեղամասային ընտրական հանձնաժողովում «Փաստինֆո»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ քվերաթերթիկներն ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ՝ կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար:
Կայքը հիշեցնում է, որ նման նշումներ հայտնաբերվել են նաև «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա, ինչի մասին բարձրաձայնել էր փաստաբան Արամ Վարդևանյանը՝ հարցի վրա հրավիրելով ԿԸՀ-ի ու դիտորդների ուշադրությունը` ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան: