20/06/2021 11:43
Դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն. Ոստիկանություն
Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։
Ոստիկանությունից Aysor.am-ին հայտնել են, որ դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։