20/06/2021 18:28
Հատուկ դիտավորություն է նկատվում Սյունիքում՝ իշխող քաղաքական թիմի համար ինչ-որ թվեր ապահովվելու համար. Ռուբեն Մելիքյան
Իշխող ուժի ուղղորդմամբ արդեն որերոդ դեպքն է գրանցվում, որ կա՛մ ընդդիմադիր ուժի շտաբի անդամները, կա՛մ ընդդիմադիր հայացնքներ ունեցող անձին պարզապես բերման են ենթարկվում, խուզարկություններ են կատարվում շտաբներից, բնակարաններից, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դա էական խոչընդոտ է ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության համար», - ասաց Մելիքյանը։