20/06/2021 18:34
Կրակոցներ՝ Գյուլբենկյան փողոցում. կա բերման ենթարկված
Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգեր են ստացվել, հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։
Դեպքի վայր՝ Գյուլբենկյան փողոց մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ։
Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հրացանը վերցվել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կատարվում է քննություն։