20/06/2021 10:02
Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկների տարածելը կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. ԸՎԿ
Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է ստացել, որ ողջ Երևան քաղաքի տարածքում տարածված՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներգրավելով Երևանի համայնքային կազմակերպության աշխատակից հանդիսացող և գիշերը քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու պարտականություն ունեցող անձանց։
«Նրանց հանձնարարվել է այցելել ՔՊ գրասենյակներ և ստանալ թռուցիկների փաթեթները» , - նշված է Ընտրությունների վերահսկման կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։