20/06/2021 18:38
«Պատիվ ունեմ» դաշինքի ձերբակալված երկու անդամներն ազատ են արձակվել
«Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ազատ են արձակվել, այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Հատուկ քննչական ծառայությունը արգելանքից ազատ արձակեց իմ պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում», - նշել է փաստաբանը՝ ընդգծելով, որ դատարաններն էլ պետք է ձերբակալումներն ապօրինի ճանաչեն։