21/06/2021 15:52
Իշխանություններն իրենց մանդատն իրականացրել են պրոֆեսիոնալ կերպով. ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար
Իշխանություններն իրենց մանդատն իրականացրել են պրոֆեսիոնալ կերպով, բոլոր թեկնածուները կարողացել են ընտրարշավ կազմակերպել հավասար պայմաններում, Երևանում այսօր ամփոփելով դիտորդական առաքելության արդյուքնները՝ հայտարարեց ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յոգան Մերֆին։
«Ընտրողներին տրամադրվել է մեծ բազմազանություն ընտրություն իրականացնելու համար, թեև ագրեսիվ, անձնավորված և որոշ դեպքերում թշնամական վերաբերմունքը, միգուցե, խաթարել է կառուցողականությանը», - ասաց Յոգան Մերֆին։
Նա նշեց, թե տեղեկություններ են եղել խախտումների, թշնամական հռետորաբանության մասին, ինչը արմատական բևեռացման արդյունք է և չի կարող կառուցողական համարվել:
«Ընտրական գործընթացում կանանց ցածր ակտիվություն կար, չնայած դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեցին», - ասաց Մերֆին։