«Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը». Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություն է ունեցել Արամ Սարգսյանի հետ

22/06/2021 15:35

«Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը». Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություն է ունեցել Արամ Սարգսյանի հետ


Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի հետ:

Արամ Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին շատ համոզիչ հաղթանակի համար, մաղթել բեղմնավոր աշխատանք:

«Շնորհակալ եմ շատ, ուրախ եմ հանդիպման համար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել նաև, որ հետևում էի Ձեր քարոզարշավին, և անկեղծ ասած շատ լավ տպավորություն եմ ստացել: Մտածում էի՝ «Հանրապետություն» կուսակցությունը կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը: Ընտրությունը հենց դրանով է ընտրություն, որ նախ բազմաթիվ գործոններ ազդում են պրոցեսի վրա, և ինքը միևնույն է ունի որոշակի անկանխատեսելիության գործոն:

Այսօրվա մեր հանդիպման հիմնական թեման՝ կուզեի լսել Ձեր պատկերացումները ներքաղաքական կյանքի, հետագա զարգացումների վերաբերյալ, Ձեր կուսակցության և անձամբ Ձեր պատկերացումները անելիքների վերաբերյալ, թե ինչպես եք տեսնում «Հանրապետություն» կուսակցության և կառավարության, խորհրդարանական մեծամասնության հարաբերությունները: Նաև նախկին շրջանի փորձից ինչն է, որ Ձեզ անհանգստացրել է և ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի մենք քաղաքական դաշտում կարողանանք ավելի համագործակցային ու պոզիտիվ դաշտ ստեղծել. պոզիտիվ՝ ոչ թե կառավարության նկատմամբ, այլ պոզիտիվ, որպեսզի փոխադարձաբար ավելի լսելի լինեն կառավարությունն ու արտախորհրդարանական ուժերը, որովհետև, կարծում եմ, որ իսկապես լսելիությունը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ կան գաղափարներ, կան առաջարկներ, մտքեր, որոնք աղմուկի մեջ կորում են և չեն լսվում: Այս թեմաներով կուզեի խոսեինք մանրամասն և տեսնեինք, ինչքանով են համընկնում մեր պատկերացումները», - ասել է Փաշինյանը։

Արամ Սարգսյանն էլ նշել է, թե ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը:

«Եվ այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով և գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, և այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջև փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձև:

Արտախորհրդարանական ուժերի խնդիրը շատ ավելի հեշտ է այդ առումով: Իմ կարծիքով՝ ազդեցություններն էլ շատ ավելի փոքր: Այստեղ հիմնական բանալի բառը Ձեր՝ բոլորի վարչապետ լինելն է՝ անկախ նրանից, թե իրենք որ թիմից են: Իհարկե, հասկանում եմ, որ այն թիմերում 20 տոկոսն է մոլորյալ, որոնց վարչապետը, իսկապես, արժե լինել: Մյուսներն այլ-այլ նպատակներ ունեն՝ իրենց նախկին ունեցած ազդեցությունները վերականգնել, հովանավորչությամբ զբաղվելու կամ որոշակի նյութական իրավիճակներից ելնելով շտաբներում աշխատելով այդ քվեները ձևավորվել են: Բայց ամեն դեպքում կա փաստը: Կարծում եմ՝ իրենք տեսնում են, որ իրենք էլ են հակված Ազգային ժողով մտնելու, առանձնապես աղմուկ անելու բան չունեն, բողոքները ենթատեքստ չունեն: Այդ բողոքներով մեզ կծաղրեին, եթե Սահմանադրական դատարան մտնեինք, հարցումների հիմքի վրա կամ միտինգներին շատ մարդ լինելու: Դա անհեթեթ է ուղղակի:

Մեր մասով՝ կարծում եմ, որ մշտապես լինելու ենք պետության կողքին, պետականության կողքին: Մեզ համար դա գերկարևոր է, գերկարևոր է Հայաստանի Հանրապետության անկախությունը, այդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով: Սա համարում ենք շատ կարևոր ու գտնում ենք, որ դրանով թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներին բավականին օգնած կլինենք: Ու հակված ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակել: Նաև տնտեսական դաշտում են առաջարկները, ինչ կլինեն, սիրով կներկայացնենք կառավարությանը, փորձենք հետամուտ լինել, որ դրանք տեղ հասնեն ու իրականություն դառնան, իսկ եթե մերժվում են, ապա հիմնավոր մերժվեն և այդ մերժումները կարողանանք բացատրել նաև մեր գործընկերներին, որ բիզնեսը չնեղանա», - ասել է Արամ Սարգսյանը։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/07/2021 15:38 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը 24/07/2021 15:34 ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին 24/07/2021 13:29 Ոստիկանության ծառայողներն Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն 24/07/2021 12:51 Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա 24/07/2021 12:35 Իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ զոհվել է պաղեստինցի դեռահաս 24/07/2021 12:12 Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ 24/07/2021 11:49 Նիդեռլանդների օլիմպիական հավաքականի երրորդ մարզիկն է հիվանդացել կորոնավիրուսով 24/07/2021 11:31 Տեխասում չորս մարդ է մահացել վտանգավոր բորբոսից 24/07/2021 11:14 Վերջին 100 տարում Հայաստանն օտար շահերի առջև այսպես կռացած, օտարին այսքան ծառայեցված երբեք չի եղել. Արտակ Զաքարյան 24/07/2021 10:55 Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ 24/07/2021 10:49 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 250 դեպք, մահացել է 7 մարդ 24/07/2021 10:31 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց 24/07/2021 10:17 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 24/07/2021 10:05 «Հրապարակ». ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը 24/07/2021 10:03 «Փաստ». Կալանքի տակ գտնվող պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն, խափանման միջոցը պետք է վերացվի. Վարդևանյան 24/07/2021 10:00 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը՝ պաշտոնանկ անում ռուսամետներին 24/07/2021 09:54 «Փաստ». Սյունիքի մարզում սահմանային խնդիրներին վերաբերող հրատապ լուծում պահանջող որևէ հարցի գործնականում ընթացք չի տրվել 24/07/2021 09:50 «Հրապարակ». Ամենաեկամտաբեր և փողոտ ոլորտները կենթարկվեն Պապիկյանին 24/07/2021 09:46 ՀՕՊ ստորաբաժանումները գիշերը կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը․ ՊՆ 23/07/2021 18:38 Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին 23/07/2021 18:32 Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար 23/07/2021 18:18 Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է ՀՀ ԶՈւ 3 զինծառայող 23/07/2021 17:48 Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն 23/07/2021 17:32 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը 23/07/2021 17:21 Հնդկաստանում սողանքի հետևանքով 35 մարդ է մահացել 23/07/2021 17:06 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 811 դեպք 23/07/2021 16:44 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 192.5 միլիոնը 23/07/2021 16:25 Վարանդայի շրջանում հայտնաբերվել է անհետ կորած համարվող 4 զինծառայողի դի 23/07/2021 16:21 Մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (Տեսանյութ) 23/07/2021 16:06 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել 23/07/2021 15:38 ՀԱՀ-ում տեղի ունեցած անկարգությունների հետևանով մահացել է ավելի քան 300 մարդ 23/07/2021 15:16 ՀայՓոստը գործարկել է վստահության հեռախոսահամար 23/07/2021 14:54 Լավրովն օգոստոսին կայցելի Հունգարիա, Ավստրիա և Իտալիա 23/07/2021 14:43 Նավթի համաշխարհային գները նվազում են 23/07/2021 14:20 Հեղուկ գազի գնի բարձրացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով 23/07/2021 14:07 Երթևեկելու ընթացքում պայթել է Վանաձորի 35-ամյա բնակչի «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենայի գազի գլանանոթը. վարորդը տեղում մահացել է 23/07/2021 13:53 Երևանում Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող և մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտները 23/07/2021 13:45 Կասեցվել է «Բանդիվան Կաթ» ընկերության կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը 23/07/2021 13:34 Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան 23/07/2021 13:21 Նիկոլ Փաշինյանը մեկ տարով երկարաձգել է ԱԳՆ պաշտոնյայի պաշտոնավարման ժամկետը 23/07/2021 13:13 ԱԱԾ. Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր 23/07/2021 12:50 ԿԲ-ն՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին 23/07/2021 12:42 Անկարգությունների պատճառով Հայիթիում չեղարկվել է սպանված նախագահի հետ հրաժեշտի արարողությունը 23/07/2021 12:20 Սպիտակ տնից երկու կիլոմետր հեռավորության վրա հրաձգություն է տեղի է ունեցել 23/07/2021 12:01 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի լեռնային ճանապարհներին ապահովել են քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը 23/07/2021 11:49 Հայաստանում պետք է լինի նոր սոլիդ իշխանություն, իսկ դրա համար պետք է ձևավորվի հաղթանակի թիմ. Վահե Հովհաննիսյան 23/07/2021 11:34 Դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք, թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը. Վահրամ Դումանյանի ուղերձը Օլիմպիական խաղերի կապակցությամբ 23/07/2021 11:17 Փոխըմբռնման հուշագիր՝ արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև 23/07/2021 11:03 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է 23/07/2021 10:51 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 221 դեպք, մահացել է 4 մարդ 23/07/2021 10:40 Առանց ազգային գաղափարախոսության, ծրագրերի նման աշխարհքաղաքական դիրքի և հարևանության պայմաններում մենք հուսալի ապագա չունենք. Կամո Աթայան 23/07/2021 10:24 Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին․ Աբրահամյան 23/07/2021 10:06 Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում 23/07/2021 09:57 Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և մյուս օրինական իրավունքները խախտված են ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական ներկայությամբ. ՄԻՊ 23/07/2021 09:49 «Ժողովուրդ». Հայաստանից դուրս որոշում են Հայաստանի ճակատագիրը՝ առանց մեզ հարցնելու 23/07/2021 09:46 «Հրապարակ». Ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը 23/07/2021 09:44 «Ժողովուրդ». Պատգամավորական մանդատ են ստանալու նաև այն թեկնածուները, որոնք անցնում են այս կամ այն քրեական գործով 23/07/2021 09:42 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը մտադիր են հայրենի Տավուշում մասնակցել Վարդավառի տոնակատարությանը 23/07/2021 09:38 «Ժողովուրդ». Իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը. Փաշինյանը հրահանգել է կանգնեցնել նրա դեմ արշավները 23/07/2021 09:35 «Հրապարակ». Իշխանության մեջ շատանում են ծույլ, անպիտան, վարկաբեկված անձինք, իսկ նորմալ մարդիկ հերթով հեռանում են 23/07/2021 09:33 «Ժողովուրդ».Հեղուկ գազի գինն օր օրի է բարձրանում, իսկ որևէ պետական կառույցի կողմից շուկան չի վերահսկվում 23/07/2021 09:30 «Հրապարակ». ՏԻՄ ընտրությունների ժամկետների փոփոխությունից շահելու է նախևառաջ իշխանությունը 22/07/2021 23:04 Ադրբեջանը փորձում է զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները. այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին. Արմեն Գրիգորյան 22/07/2021 20:04 Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի - Երևան - Թբիլիսի երթուղով չվերթերը 22/07/2021 19:56 Անհայտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում դադարեցվում է ամենամսյա 300 000 դրամ վճարի տրամադրումը. ՊՆ 22/07/2021 18:41 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկել են գերիների վերադարձի խնդիրն ու տարածաշրջանային ճանապարհների վերագործարկումը 22/07/2021 18:10 Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի Սեյրան Օհանյանը, քարտուղարն՝ Արծվիկ Մինասյանը 22/07/2021 17:10 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 24 471 դեպք 22/07/2021 16:57 Լոնդոնում նկարել են Լավրովի գրաֆիտին 22/07/2021 16:45 Ավտովթարի հետևանքով մահացել է 32-ամյա վարորդը (Լուսանկար) 22/07/2021 16:40 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 192 միլիոնը 22/07/2021 16:33 Հարավկովկասյան երկաթուղին շուտով կստանա ևս երկու ԷՊ2Դ նոր ժամանակակից էլեկտրագնացք 22/07/2021 16:30 IPhone-ի մատակարարումները հայտնվել են սպառնալիքի տակ՝ գործարանում ջրհեղեղի պատճառով 22/07/2021 16:22 Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը (Տեսանյութ) 22/07/2021 16:20 Կառավարությունը 8.9 մլրդ դրամ կհատկացնի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով 22/07/2021 16:15 «Գտնում ենք, որ ընտրություններն անցել են համատարած խախտումներով». «Հայաստան» դաշինքը չի պատրաստվում շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրին», առավել ևս՝ համագործակցել 22/07/2021 16:05 Նավթի համաշխարհային գները նվազում են 22/07/2021 15:42 Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում է 22/07/2021 15:31 Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ 22/07/2021 15:23 Արցախում մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն. Ստեփանակերտում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 350 բնակարան 22/07/2021 15:17 Ուհանի վարակաբանության ինստիտուտից հայտարարել են, որ չեն ստեղծել կորոնավիրուս 22/07/2021 15:00 Թունիսում 17 միգրանտ է խեղդվել 22/07/2021 14:41 Մարտական հենակետերում ստուգումները շարունակվում են 22/07/2021 14:29 Պաշտպանիչ բալիստիկ զինվորական սաղավարտներ ու զենքերի օժանդակ դետալներ արտադրող ընկերությունում կստեղծվի 12-16 նոր աշխատատեղ` մինչև 304 հազար դրամ միջին աշխատավարձով 22/07/2021 14:15 ՄԻԵԴ-ը հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը` Ադրբեջանին պարտավորեցնելով Բադալյանին վճարել 30 հազար եվրո 22/07/2021 13:54 Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն տան, թե ոչ, դա չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար. Աբրահամյան 22/07/2021 13:40 Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք 22/07/2021 13:31 Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել 22/07/2021 13:22 Ուժեղացված ծառայություն. հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր. կան ձերբակալվածներ (Տեսանյութ) 22/07/2021 13:11 Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց 22/07/2021 13:03 Հրաշալի է՝ թատրոնները միավորվում են, քանի որ միավորումներ կան, որ փրկություն են. Վահրամ Դումանյան 22/07/2021 12:54 Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի 22/07/2021 12:45 Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին բերման ենթարկելու մասին 22/07/2021 12:37 Միայն թե մի օր էլ չհնչի, որ հանուն Հայաստանի Հանրապետության փրկության պետք է հանձնել Արցախը. Կամո Աթայան 22/07/2021 12:28 Գյուղերում հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում են, տարբեր երկրներից հովիվ են բերում. Վահան Քերոբյան 22/07/2021 12:18 Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա․ shamshyan.com 22/07/2021 12:06 Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մատաղիսում 22/07/2021 11:55 Հայաստանում կորոնավիրուսի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է. ծայրահեղ ծանր վիճակում է 48 հոգի. Նանուշյան 22/07/2021 11:42 Պատգամավորության թեկնածուի և ևս երկու անձի կողմից ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 22/07/2021 11:35 Ադրբեջանի սադրիչ քայլերը նոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը