22/06/2021 11:49
Ավելի շատ հակված եմ իմ մանդատը չվերցնել. ինձ խորհրդարանում չեմ տեսնում. Քոչարյան
Ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում, ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ թիմում տարբեր կարծքիներ կան.
«Մի մասը համարում է՝ ճիշտ է, որ լինեմ խորհրդարանում, մյուս մասը համարում է, որ չաժի: Ես՝ անձամբ այդպիսի ցանկություն չունեմ, ավելի շատ հակված եմ դա չանել, բայց վերջնական որոշում դեռ չունենք: Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»: