
22/06/2021 13:22
Մատվիենկո. Հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, հաղորդում է РИА Новости-ն:
«Հուսով եմ, որ և Հայաստանը, և Հայաստանի նոր ղեկավարությունը նույնպես շահագրգռված կլինեն շարունակել Ռուսաստանի Դաշնության տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական համագործակցությունը, ներառյալ միջխորհրդարանական փոխգործակցությունը», - ասել է Մատվիենկոն մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանում ընտրված խորհրդարանի հետ: