Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը. Արման Թաթոյան

24/06/2021 10:06

Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը. Արման Թաթոյան


Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ:

Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ: Այս արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի թեզերը:

Առավել կոնկրետ՝ ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթվածները:

Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական արտահայտություններով ու հետո տեղի է ունենում հակառակը:
Արդյունքում՝ ողջ հասարակությունն է հայտնվում վիրավորանքի, հայհոյանքի ու հակադարձումների պատճառով լարվածության փակ շղթայի մեջ:

Վիճակն ավելին են բորբոքում իշխանության ու ընդդիմության շրջանակների աջակցող, նրանց համակարգմամբ կամ ուղղորդմամբ գործող կեղծ էջերի ֆեյքային հարձակումները, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ առանձին հարցերով ավելին են ագրեսիվացել:

Ողջունելի և կարևոր էր հայհոյախոսությանը վերջ դնելու, թշնամանքը դադարեցնելու ՀՀ վարչապետի կոչը հունիսի 21-ի հավաքի ժամանակ ու հատկապես այն, որ այդ կոչն ուղղված էր նաև սեփական քաղաքական համախոհներին ու կողմնակիցներին:

Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին հենց իշխանության ներկայացուցիչներն ու հատկապես այն անձինք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ, առավել ևս ունեն հանրային ճանաչում ու հասարակությունում ընկալվում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցավոք, նրանցից որոշներն իրենց դատապարտելի պահվածքով հակառակն են ցույց տալիս:

Այդպիսի պահվածք է ցուցաբերում ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով պաշտոնապես ներկայացված է՝ որպես ձևավորվելիք նոր գումարման ԱԺ-ում կառավարող խմբակցության անդամ: Այդ պահվածքն օրինակ է, թե ինչպես չպետք է իրեն դրսևորի իշխանության, առավել ևս բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նա, մասնավորապես, անտեսելով ՀՀ վարչապետի կոչը, արել է հասարակությանը կամ առնվազն նրա մի մասին ուղղված բացահայտ վիրավորական ձևակերպումներով գրառում՝ օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար:

Այս ակնհայտ սադրիչ գրառումն առաջացրել է վիրավորանք ու հայհոյանք պարունակող նոր «քննարկումներ» ինչպես իր, այնպես էլ այլ հրապարակումների ներքո: Այն լայն տարածում է ստացել համացանցում ու նաև դարձել լրատվամիջոցների վերլուծության առարկա ու դրանով ավելի նպաստել անհանդուրժողականության աճին:

Ընդ որում, նշված անձի գրառումն ու մեկնաբանությունները վկայում են հասարակության կամ առնվազն մի մասի նկատմամբ նրա հեգնական մոտեցման, սեփական թվացյալ առավելությունները հասարակությանը հակադրելու և պառակտումը խորացնելու անպատասխանատու թողտվության մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին, հոգևորականներին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Պետք է հաշվի առնել անգամ բառերի կամ արտահայտությունների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարավորությունները հասարակությունում: Պետք է բացառվեն բոլոր տեսակի ֆեյքային բանակների հարձակումները:

Կարևոր է լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք պետք է առավել ուշադիր լինեն իրենց կողմից տարածվող տեղեկությունների բնույթի և նյութերի վերնագրերի նկատմամբ:

Իսկ պետական կարգավիճակ ունեցող կամ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նկատի ունենալ, որ իրենք, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, արձակուրդում լինելուց կամ չլինելուց, չեն դադարում պաշտոնյա լինելուց և սահմանափակված են իրենց իրավական կարգավիճակի սահմաններով, որից շեղումներն օրենքի խախտումներ են:

Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար:

Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա, իսկ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը», - գրել է Թաթոյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:00 Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն Այսօր, 17:56 «Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից պոստեր բարձրանալ ու մեր սահմանները պահել». այսօր վիրավորված զինվորները վստահեցնում են՝ համարժեք պատասխան են տվել հակառակորդին (Տեսանյութ) Այսօր, 17:30 «Ընտրությունները չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ զինված ուժերին Այսօր, 16:59 Հայկական կողմի վիրավորների թիվը հինգ է. Քննչական կոմիտե Այսօր, 16:49 Ավարտվել է հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ԱԱԾ Այսօր, 16:35 Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Այսօր, 16:19 Սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբինյան Այսօր, 16:06 Ամեն ինչ նորմալ է, կանչել էին մի քանի հարց տալու. Սոթքի գյուղապետը՝ ԱԱԾ հրավիրվելու մասին Այսօր, 15:54 Սոթքի գյուղապետին տարել են ԱԱԾ Այսօր, 14:41 Նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել Այսօր, 14:35 Կրակում են, քանզի «խաղաղության պայմանագիր» կոչվածը հնարավորինս արագ են ուզում ստորագրել՝ ընդմիշտ փակելով Արցախի հարցը. Կամո Աթայան Այսօր, 14:19 Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. սահմանի Գեղարքունիքի հատվածում կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է. ՊՆ Այսօր, 13:53 Հանդիպել են Արգիշտի Քյարամյանն ու Սերգեյ Կոպիրկինը Այսօր, 13:47 Զինվորների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Վարանդայի շրրջանում Այսօր, 13:34 Ադրբեջանական զինուժի հետ մարտերը տեղի են ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում. ՊՆ-ն ռազմական կցորդներին մանրամասներ է ներկայացրել Այսօր, 13:27 Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա ազդելուն. ՄԻՊ Այսօր, 13:12 ԱՄՆ-ն վերադառնում է դիմակային ռեժիմի Այսօր, 13:02 Անհայտ կորած զինծառայողը հայտնաբերվել է. ծայրահեղ ծանր վիճակում է․ Գեղարքունիքի մարզպետ Այսօր, 12:50 «Խոնարհվում ենք». այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից Այսօր, 12:44 Նախագահ Արմեն Սարգսյանն իր աջակցությունն է հայտնում բանակին Այսօր, 12:33 Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին Այսօր, 12:16 Նախագահ Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում Այսօր, 12:14 Տեխասի գործարանում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով երկու մարդ է զոհվել Այսօր, 11:56 ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները, վիրավորում է ստացել երեք զինծառայող Այսօր, 11:47 ՌԴ միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ. շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ Այսօր, 11:37 Ադրբեջանական կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը Այսօր, 11:13 Շիրակում ամուսինը սպանել է կնոջը ծխելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ Այսօր, 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել Այսօր, 10:52 Բաքուն համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը Երևանի ժամանակով 10:00-ից Այսօր, 10:48 Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը. Արման Թաթոյանն ահազանգեր է ստանում Այսօր, 10:40 Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել Այսօր, 10:30 Բաքուն կոչ է անում Երևանին դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել Այսօր, 10:19 Ղարաբաղում ռուս խաղաղապահները ոչնչացրել են ավելի քան 300 պայթյունավտանգ առարկա Այսօր, 09:53 Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր. փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ Այսօր, 09:41 Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:20 «Ժողովուրդ». Հնդիկների համար Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու համար Այսօր, 09:18 Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՀՀ ՊՆ Այսօր, 09:15 «Հրապարակ». 100 տոկոսով ավելանալու է Հայկ Մարության ու նրա աշխատակազմի աշխատավարձը Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում. շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին Այսօր, 09:08 «Հրապարակ». Ղազախստանի հայերի նկատմամբ ճնշումներ են գործադրվում նրանց բիզնեսները խլելու համար Այսօր, 09:07 Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Խոսքի ազատության մասին ամենաբարձր խոսող իշխանությունները սահմանափակում են լրագրողների աշխատանքը Այսօր, 09:01 «Հրապարակ». Ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցում Այսօր, 08:30 Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար. հայկական կողմն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի տվյալ ճշտվում է Այսօր, 08:13 Ադրբեջանական զինծառայողները կրակում են բնակավայրերի վրա. Արման Թաթոյան Այսօր, 07:48 Հայ-ադրբեջանական սահմանին տեղային մարտերը շարունակվում են, երկու կողմից էլ կան կորուստներ. ՀՀ ՊՆ Այսօր, 07:06 Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթանում են տեղային մարտեր. ՀՀ ՊՆ 27/07/2021 17:30 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 194,7 միլիոնը 27/07/2021 17:19 Որոնողական աշխատանքների արդյունքում Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել 27/07/2021 17:11 Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով 27/07/2021 17:11 Լևերկուզենում տեղի ունեցած պայթյունից հետո հինգ մարդ անհետ կորել է 27/07/2021 17:02 Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը 27/07/2021 16:55 Իտալիայում խնձորի չափի կարկուտ է տեղացել 27/07/2021 16:47 Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում 27/07/2021 16:28 Խմելու ջուրը կհասնի Խնածախ․ ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ 27/07/2021 16:19 Հռոմի պապը բացատրել է, թե ինչու է սովը հանցագործություն համարվում 27/07/2021 16:04 Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել. ահազանգում է Թագուհի Թովմասյանը 27/07/2021 15:42 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով 27/07/2021 15:28 Մի քանի մարդ է վիրավորվել Գերմանիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 27/07/2021 15:18 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 43 զինծառայողի ընտանիքի 27/07/2021 15:08 Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքը վեաբացվել է. պատճառը կորոնավիրուսով վարակվածների թվի աճն է 27/07/2021 14:47 2021թ առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք 27/07/2021 14:37 Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն 27/07/2021 14:30 Ադրբեջանի կողմից գերիների վերադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով. ՀՀ ԱԳՆ 27/07/2021 14:19 Երբ հույսներս մեզ վրա ենք դնում, էլի ինչ-որ բան ստացվում է. Կամո Աթայան 27/07/2021 14:09 Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը վերջին տվյալներով 1615 է 27/07/2021 13:42 Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է պաշտպանների բողոքը 27/07/2021 13:30 Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ 27/07/2021 13:17 Էկվադորի դատարանը Ջուլիան Ասանժին զրկել է քաղաքացիությունից 27/07/2021 13:01 Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան 27/07/2021 12:52 Ռուբեն Խարազյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպան 27/07/2021 12:40 Ռոսատոմը սկսել է հետազոտական ռեակտորի շենքի շինարարությունը Բոլիվիայում 27/07/2021 12:38 Բաքվից հնչող հայտարարություններն անուղղակի ձևով ցույց են տալիս, որ սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ. Տիգրան Աբրահամյան 27/07/2021 12:30 Կուբայում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել 27/07/2021 12:25 Կոլումբիայում և Բոլիվիայում Հայաստանի դեսպան է նշանակվել 27/07/2021 12:06 Արցախում մահացած զինվորն ինքն է իրեն կրակել. նոր մանրամասներ 27/07/2021 12:00 Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած գյուղապետը հայտնել է, որ վերադառնում է առօրյա գործերին 27/07/2021 11:53 Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա, նա կհանդիպի Շոյգուի հետ (168.am) 27/07/2021 11:44 Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է 27/07/2021 11:35 Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն վերականգնել են կապի խզված գծերը 27/07/2021 11:16 ԱՄՆ-ը կդադարեցնի մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին 27/07/2021 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի 27/07/2021 10:41 Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները. քրեական գործ է հարուցվել 27/07/2021 10:30 Ռուս խաղաղապահները նոր մեթոդի կիրառմամբ վերապատրաստում են անցկացրել Լեռնային Ղարաբաղում դիտակետի պաշտպանության վերաբերյալ 27/07/2021 10:22 Ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա. Հայկ Մարության 27/07/2021 09:53 Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին. Էդմոն Մարուքյան 27/07/2021 09:36 «Հրապարակ». ԱԺ հանձնաժողովների ղեկավարների հարցը չի քննարկվել, հետաձգվել է 27/07/2021 09:26 Արցախում զինվոր է մահացել. պարզվում են հանգամանքները 27/07/2021 09:21 «Փաստ». Իշխանության ամենավերին «գագաթից» ուղիղ հրահանգ է եղել՝ կանխել Սյունիքի կալանավորված համայնքապետների աջակցության ստորագրահավաքը 27/07/2021 09:16 Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին 27/07/2021 09:11 «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են 27/07/2021 09:09 «Փաստ». Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության համար 27/07/2021 09:05 «Ժողովուրդ». Իրավապահները Սյունիքի մարզպետի տուն են մտել և խուզարկել որդուն գտնելու նպատակով, սակայն ապարդյուն 27/07/2021 09:02 «Փաստ». Առաջիկա ամիսները բավականին բարդ են լինելու. գյուղացիների շրջանում խուճապային տրամադրություններ են 27/07/2021 08:59 «Հրապարակ». Իշխանական կայֆերի մեջ են. Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչև քաղաքական 27/07/2021 08:54 «Ժողովուրդ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը հանդիպել են ԱԺ աշխատակազմի ղեկավարի հետ. ներկա է եղել Ալեն Սիմոնյանը 27/07/2021 08:51 «Հրապարակ». Այս անգամ մանդատների հանձնման հանդիսավոր միջոցառում չի լինի 26/07/2021 21:41 Ռուս խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել գերեվարված բնակիչը. նա ադրբեջանցիների կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել 26/07/2021 18:41 Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կստեղծվի 26/07/2021 18:32 Շոյգուն Հայաստանի ՊՆ նոր ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Տվյալ բաժնի վերջին նյութերը