24/06/2021 16:40
ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան
Հունիսի 25-ին Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար
Բոգդան Աուրեսկուն կայցելեն Հայաստանի Հանրապետություն:
Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների՝ ՀՀ կատարելիք այցի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել:
Որոշումը վերաբերում է այցելության ծրագիրը նախապատրաստելուն, Հայաստանում գտնվելու ընթացքում հյուրերի անվտանգությունն ապահովելուն և այլն: