24/06/2021 12:37
Պենտագոնից հայտարարել են ԿԺԴՀ-ի հետ երկխոսության համար բաց լինելու մասին
ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ երկխոսության, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը:
«Մենք հասկացնել ենք տվել, որ բաց ենք նրանց հետ երկխոսության համար», - Քոլի խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Ըստ նրա՝ վերջին շաբաթների ընթացքում հյուսիսկորեական կողմը «խառն ազդակներ» է տալիս:
Նա նշել է, որ երկրների միջև երկխոսությունը պետք է ուղղված լինի գործնական նպատակների, ինչպիսիք են զանգվածային ոչնչացման զենքի թեման: