24/06/2021 14:18
Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է, և վճարված գումարները ծառայելու են համայնքին. Քաղաքապետ
Քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման աշխատանքներին:
Քաղաքապետը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդտեղ վերջերս ներդրել են մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր:
«Վարորդներն այսուհետ կայանելու համար կարող են վճարել 6 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ կանխիկով, բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսի միջոցով: 500 մեքենայի համար նախատեսված կայանատեղին համայնքային սեփականություն է, և վճարված գումարները ծառայելու են համայնքին: Ի դեպ, նմանատիպ կայանատեղերի համեմատ մեզ մոտ սակագներն ավելի մատչելի են», - գրել է Մարությանը:
Նա նաև նշել է, որ ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել: