24/06/2021 14:39
Դրանով ընդգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները. Վահան Քերոբյանը՝ Փաշինյանին հոտնկայս դիմավորելու մասին
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հաստատում է, որ նախկինում կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի առաջ ոտքի չէին կանգնում։
«Ես կարծում եմ, որ սա նշանակալի երևույթ էր, այսինքն՝ մենք դրանով մեկ անգամ ևս ընդգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը։
Դիտարկմանը, թե իշխանությունը ժողովուրդն է, ժողովրդին տեսնելիս ինչո՞ւ ոտքի չեն կանգնում, արձագանքեց.
«Ո՞վ ասեց. ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն ենք պաչում, գրկում ենք»։