07/07/2021 11:31
Իտալիան 11 մետրանոցներով հաղթել է Իսպանիային ու դուրս եկել Եվրոյի եզրափակիչ
Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակչում Իտալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է իսպանացիներին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով (4:2՝ 11մետրանոցներով):
Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել: Երկրորդ խաղակեսում հաշիվը բացել է իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կյեզան: Հիմնական ժամանակի ավարտից տաս րոպե առաջ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան հավասարեցրել է հաշիվը:
Իր խմբում Իտալիայի հավաքականը 9 միավորով գրավել է առաջին տեղը: Իտալացիները հաղթել են Թուրքիային (3:0), Շվեյցարիային (3:0) և Ուելսին (1:0): 1/8 եզրափակչում Իտալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել է Ավստրիային (2:1): Կիսաեզրափակչում Բելգիայի հավաքականը պարտություն է կրել (2:1):