07/07/2021 16:03
Բեզոսի ունեցվածքը հասել է ռեկորդային սանդղակի
Ամերիկյան Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսի ակտիվների արժեքը ֆոնդային առևտրի հիման վրա աճել է 8,44 միլիարդ դոլարով և հասել 211 միլիարդ դոլարի, հայտնում է Bloomberg-ը:
Այս գումարը ռեկորդային է դարձել այն գործարարների համար, որոնք երբևէ ընդգրկվել են հրատարակության վարկանիշում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեզոսը 82-ամյա ամերիկուհի Ուալի Ֆանկին հրավիրել է հուլիսի վերջին իր հետ տիեզերք թռչել:
Նշվում է, որ 1961թ.-ին Ֆանկը դարձել է լավագույնը «Կանայք տիրեզերքում» ծրագրի հաղթող, որը հետագայում չեղարկվել է: Ծրագրի մասնակիցներից ոչ մեկն այդպես էլ տիեզերք չէր թռչել: