07/07/2021 16:40
Հայիթիի նախագահը մահացու վիրավորում է ստացել
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում է ստացել, հայտնում է Gazette Haiti պորտալը՝ վկայակոչելով վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆին: Նաև տուժել է առաջին տիկինը:
Գիշերն անհայտ անձինք հարձակվել են պետության ղեկավարի նստավայրի վրա, նրանցից ոմանք խոսում էին իսպաներեն։
Սա Մոիզի կյանքի վրա առաջին մահափորձը չէ: Փետրվարին ոստիկանությունը կանխել էր պետական հեղաշրջման փորձը և հանրապետության ղեկավարի սպանությունը: