07/07/2021 12:01
Կամչատկայում կործանված Ան-26-ի զոհերի դիերը դուրս են բերում ջրից
Փրկարարները հայտնաբերել են Կամչատկայում կործանված Ան -26 օդանավի զոհերի դիերը և սկսել դրանք դուրս բերել ջրից: Այս մասին ТАСС-ին հայտնել է մարզի ղեկավար Վլադիմիր Սոլոդովը:
«Առաջին դիերը սկսել են դուրս բերել ջրից: Զոհերի թվի առումով իրավիճակն անընդհատ փոխվում է», - ասել է նա:
Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հայտարարել է, որ Ան-26 օդանավի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին տարածաշրջանային բյուջեից կվճարվեն յուրաքանչյուրին 500 հազար ռուբլի:
Հուլիսի 6-ին Կամչատկայում վթարի է ենթարկվել Ան-26 մարդատար օդանավը, որում եղել է 28 մարդ: