Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին (Տեսանյութ)

08/07/2021 17:39

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին (Տեսանյութ)


Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին:
 

Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Քոքոբելյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց, այնուամենայնիվ, մենք քաղաքական կյանքի ներկա փուլում շատ կարևոր ենք համարում արտախորհրդարանական ուժերի հետ մշտական հաղորդակցության ապահովումը: Կուզենայի լսել նաև Ձեր դիրքորոշումները և պատկերացումները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ:

Իհարկե, արտահերթ խորհրդարանական ընտրությունները ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել են, բայց դա չի նշանակում, որ այն մարտահրավերները և օրակարգը, որոնք մեր երկրի առաջ ծառացել են պատերազմի հետևանքով, հաղթահարված են: Մենք բազմաթիվ մարտահրավերներ ունենք և կարծում ենք, որ այդ մարտահրավերների հաղթահարման համար պետք է հնարավորինս ներգրավենք մեր հանրային-ազգային լավագույն ներուժը:

Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և նաև Ձեր մոտեցումները, թե ինչ կարող ենք անել, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ուժերը լինեն փոխադարձաբար ավելի լսելի և ավելի տեսանելի:

Խաչատուր Քոքոբելյան – Նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար և նրա համար, որ հնարավորություն կունենանք նաև Ձեր նշած այդքան կարևորագույն հարցերի շուրջ խոսելու: Ուզում եմ շնորհավորել ընտրությունների կապակցությամբ, անշուշտ կարևոր են դրանք մեր երկրի համար, նաև՝ միջազգային գնահատականների: Բնական է, որ կլինեն առանձին խնդիրներ: Դա պետք է ըմբռնենք և հասկանանք:

Իհարկե, կուզենայի, որ ընտրարշավը մի քիչ այլ կերպ ընթանար, չեմ թաքցնի: Եվ, միգուցե, դա էր պատճառներից հիմնականը, որ մենք չցանկացանք մասնակցել՝ ներկապնակի առումով: Բայց քաղաքական առումով նաև չեմ կարող չընդգծել, որ շատ ծանր փուլ է Ձեզ բաժին հասել՝ առանց այլևայլության: Ես ոչ միայն պատերազմը նկատի ունեմ, այլ ընդհանրապես՝ մեր նորանկախ Հայաստանի պատմության կյանքում՝ ինստիտուտների, տարբեր գործոնների հետ կապված:

Ամենակարևոր խնդիրները, որ մամուլում հետևում ենք և՛ ձեր տեսակետներին, և՛ քաղաքական ուժերի մոտեցումներին, բնականաբար, այսօր անվտանգության խնդիրն է, գերիների խնդիրն է: Բայց ես կուզենայի, որ անվտանգության խնդիրը դիտարկենք նաև բազմավեկտոր հարթությունում. նկատի ունեմ այսօրվա զարգացող և փոփոխվող աշխարհին համընթաց, որովհետև բարեփոխումները և ընդհանրապես՝ փոխակերպումները մեզնից դուրս են, անկախ մեզնից: Այնուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այս փուլը դաժան փուլ էր, և չեմ կարծում, որ որևիցե մեկը չի գիտակցում, որ դա, անկախ ամեն ինչից, ծանր պատասխանատվություն է թե՛ մեր հայրենակիցների, թե՛ առավել ևս Ձեզ համար: Պետք է դա գիտակցել և հասկանալ, թե Հայաստանի զարգացման ինչպիսի մոդել ենք առաջարկում: Մասնավորապես՝ ես իմ տեսակետները կնշեմ: Չեմ կարծում, որ դա Ձեզ համար նորություն է լինելու, բայց նաև կուզենայի կառավարության տեսակետների մասին խոսել:

Ընդհանրապես շատ կարևոր եմ համարում նմանատիպ քննարկումները: Մենք պետք է այդ մոդելով առաջ շարժվենք: Միայն փակ դռների հետևում հնարավոր չէ այդ խնդիրները լուծել, ինչը նաև այլ հնարավորություններ է տալիս թեկուզ անհասկանալի իրավիճակների հասարակական ընկալման դեպքում և այլն:

Ակնհայտ է, որ Հայաստանը նոր ժամանակաշրջան է մտնում, ինչպես ամբողջ աշխարհը, այդ թվում՝ նաև COVID-ի հետ կապված, համաշխարհային ընդհանուր տնտեսությանը մեծ հարվածի հետ կապված, աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ կապված, որը տակավին մի ամսվա պատմություն է. ես նկատի ունեմ «Մեծ յոթնյակի» մոտեցումները, Չինաստանի մոտեցումները: Մենք չենք կարող այդ ամենից անմասն մնալ: Եվ մենք, գտնվելով ծայրաստիճան փխրուն իրավիճակում՝ անվտանգության և տնտեսության առումով, բնական է, որ չենք կարող ականջալուր չլինել, թե ինչպես է զարգանում աշխարհը և ինչ ընթացք է ստանում:

Բնականաբար, մեր բոլորի երազած Հայաստանը դա զարգացած Հայաստանն է՝ իր տնտեսությամբ և անվտանգային համակարգով: Եվ նմանատիպ խնդիրները մեկ օրում չեն լուծվում: Բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն այդ խնդիրները լուծելու և կա հնարավորություն զարգացման առումով Հայաստանը ճիշտ ռելսերի վրա դնելու: Չեմ թաքցնի՝ այդ հնարավորությունը Դուք, բնականաբար, ունեք: Ես ինքս հույս ունեմ, որ Դուք դա լիովին կօգտագործեք, նաև Ձեզ ճանաչելով հանդերձ եմ ասում: Եվ կարծում եմ, որ այդտեղ նաև պետք է ունենաք օժանդակություն, ինչու ոչ, նաև մեր հասարակության տարբեր շերտերից, այն ինստիտուտներից, որոնք կարող են ձևավորվել, ինչպես նաև ձևավորված ինստիտուտներից, որոնք կարող են համակերպվել այս նոր իրավիճակին: Բացարձակապես նոր իրողությունում ենք մենք ապրում: Դա պետք է գիտակցենք:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) 23/04/2024 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից 23/04/2024 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ 23/04/2024 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 23/04/2024 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 23/04/2024 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից 23/04/2024 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 23/04/2024 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին 23/04/2024 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին 23/04/2024 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում 23/04/2024 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ 23/04/2024 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են 23/04/2024 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» 23/04/2024 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 23/04/2024 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում 23/04/2024 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ 23/04/2024 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 23/04/2024 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու 23/04/2024 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը 23/04/2024 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 23/04/2024 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 23/04/2024 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում 23/04/2024 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը 23/04/2024 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք 23/04/2024 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև 23/04/2024 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը 23/04/2024 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 23/04/2024 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 23/04/2024 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր 23/04/2024 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն 23/04/2024 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը 23/04/2024 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից 23/04/2024 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ 23/04/2024 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր 23/04/2024 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ 23/04/2024 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ 23/04/2024 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 23/04/2024 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը 23/04/2024 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար 23/04/2024 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան 23/04/2024 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան 23/04/2024 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 23/04/2024 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը 23/04/2024 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով 23/04/2024 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը 23/04/2024 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի 23/04/2024 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 23/04/2024 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը