15/07/2021 17:14
Քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները. գործում է «Road Control Armenia» հավելվածը և Activesociety.am կայքը
Կառավարության որոշմամբ հուլիսի սկզբից քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։
Արդեն գործում է «Road Control Armenia» բջջային հավելվածը և Activesociety.am կայքը։
Ոստիկանությունից հայտնում են, որ կայքում անհրաժեշտ է կատարել օգտատիրոջ նույնականացում և ներբեռնել հավելվածը։
Հավելվածը հասանելի է ինչպես IOS, այնպես էլ ANDROID համակարգերով բջջային հեռախոսների համար։ Հավելվածի օգտագործման մանրամասներին կարող եք ծանոթանալ police.am կայքում: