«Ճիշտ կլինի, որ պետությունը, որպես խնդիրների լուծում, այսպիսի որոշման չգնա ու այս եղանակը չկիրառի». ինչո՞ւ և ինչպե՞ս է Կամերային երաժշտական թատրոնը միաձուլվելու Պարոնյան թատրոնին

15/07/2021 13:45

«Ճիշտ կլինի, որ պետությունը, որպես խնդիրների լուծում, այսպիսի որոշման չգնա ու այս եղանակը չկիրառի». ինչո՞ւ և ինչպե՞ս է Կամերային երաժշտական թատրոնը միաձուլվելու Պարոնյան թատրոնին


Արդեն մի քանի օր է՝ հանրության մեջ տարածված խոսակցությունները նաև մշակութային երանգ են ստացել: Ցավոք, թեման լավատեսական չէ. շուրջ 30 տարվա կյանք ունեցող թատերական կառույցը՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը, փակվելու եզրին է: Ավելի ճիշտ՝ հնարավոր է՝ առաջիկայում այն միաձուլվի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ տարածքը զիջելով Սիմֆոնիկ նվագախմբին: Այս մասին դեռևս պաշտոնական որոշում չկա, սակայն մշակութային գերատեսչությունում այն արդեն քննարկվում է:

«Հուլիսի 1-ին ԿԳՄՍ նախարարությունում խորհրդակցություն էր, որին ներկա էին տարբեր ՊՈԱԿ-ներ: Բանավոր իրազեկվեց, որ նախարարությունը մտադրություն ունի որոշման նախագիծ ներկայացնել՝ մեր թատրոնն ու Պարոնյան թատրոնը միավորելու: Շեշտադրվեց, որ որոշման նախագիծ դեռևս չկա, պրոցեսը բաց է ու ոչ մի ստվերային «գործարք» չպետք է լինի: Մեզ խնդրեցին կոլեկտիվներին իրազեկել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թորոսյանը:

Նախարարության հիմնավորումը դեռևս մեկն է՝ Կամերային երաժշտական թատրոնը, իր երաժշտական ուղղվածությանը համահունչ, չունի բավականաչափ տեխնիկական հագեցվածություն, նվագախումբ, այնինչ Պարոնյան թատրոնը, որպես հարթակ, առավել լայն հնարավորություններ ունի տվյալ ուղղությամբ ստեղծագործելու առումով:

«Այդպես եթե նայենք, ցանկացած կառույց էլ ընթացիկ խնդիրներ ունի: Ես 2-3 ամիս է, որ այս թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն եմ, ու ինձ թույլ կտամ խոսել առաջին հերթին քաղաքացու տեսակետից. ճիշտ կլինի, որ պետությունը, որպես խնդիրների լուծում ու բարելավում, այսպիսի որոշման չգնա ու այս եղանակը չկիրառի», - ընդգծեց նա:

Կամերային երաժշտական թատրոնում բանավոր այս որոշումը, մեղմ ասած, գրկաբաց չեն ընդունել: 60-65 հոգանոց կոլեկտիվը, մեկ մարդու պես, ընդդիմացավ, հավաքվեց ու գնաց նախարարություն, հանդիպեց փոխնախարարի հետ: Արա Խզմալյանի մանրամասն բացատրությունները դեռևս չեն բավարարում թատրոնի «բնակիչներին», նրանք շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել ու հուսալ, որ մշակութային հանրությունը ևս իրենց կսատարի:

«Ես 3-4 օր առաջ նախարարությանը խնդրել եմ տալ գրավոր պարզաբանում, թե իրավական ինչ ընթացակարգերով է տեղի ունենալու այդ գործընթացը: Սա ի՞նչ է լինելու՝ միավորո՞ւմ, լուծարո՞ւմ, թե՞ վերակազմակերպում: Դեռևս պաշտոնապես ստացված պատասխան չունեմ, հուսով եմ՝ առաջիկա օրերին կլինի», - տեղեկացրեց տնօրենը:

Պետական կամերային երաժշտական թատրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: ՊՈԱԿ-ի հետագա գործունեությունը հիմնադիրն է որոշում, ու կարող է միանձնյա որոշում կայացնել՝ առանց քննարկման ու հակառակ կողմի համաձայնության:

Aysor.am-ը կապ հաստատեց նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի հետ, ով հարկ համարեց հիշեցնել, որ թատրոնների միաձուլման խոսակցությունները դեռևս պաշտոնական բնույթ չեն կրում: Ինչո՞ւ կամ ինչպե՞ս են միավորվում թատերական երկու կառույցները՝ անհասկանալի է ու չպարզաբանված, անհասկանալի են նաև, թե ինչո՞ւ են նման որոշումները սկսվում խոսակցությունների մակարդակից:

«Նույնիսկ սխալ եմ գտնում կարծիք հայտնել մի բանի մասին, որը զուտ խոսակցությունների դաշտում է: Հստակություն է պետք՝ հասկանալու համար, թե ի՞նչ ու ո՞նց է արվելու», - ընդգծեց նա:

Այնուամենայինվ, թատրոնի տնօրենը, զերծ մնալով իր կողմից հնչեցվող պաշտոնական հայտարարությունից, իր կարծիքը հայտնեց որպես թատերասեր քաղաքացի.

«Գտնում եմ, որ ամեն միավոր իր տեսակի մեջ է ինքնատիպ ու ընկալելի: Որքան էլ ես և Դուք մեր մտածելակերպով միմյանց նման լինենք, միևնույն է՝ ես առանձին անհատ եմ, Դուք՝ առանձին: Չգիտեմ, քանի որ պաշտոնական որոշում չկա, փորձում եմ զերծ մնալ կարծիք հայտնելուց»:

Թեև երկու թատրոնն էլ երաժշտական են կոչվում, սակայն տարբեր ձեռագրեր ունեն, խոսքը հանդիսատեսին հասցնելու տարբեր ոճեր: Պարոնյան թատրոնի տնօրենը կեսկատակ-կեսլուրջ նկատեց՝ եթե պարզվի, որ իրենց միացման հիմնական պատճառն այն է, որ երկուսն էլ երաժշտական են կոչվում, ապա կարող են Կամերային երաժշտական տունն էլ իրենց միացնել, կամ՝ մնացյալ երաժշտական կոլեկտիվները:

«Օրինակ մենք ավելի շատ նման ենք Օպերային թատրոնին: Կոնկրետ Հայաստանում այս երկու թատրոնն է, որն ունի նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ, մենակատարներ և այլն... », - զգուշությամբ մատնացույց արեց Պարոնյանի տնօրենը՝ «վախենալով», որ հանկարծ ու իրենց չմիավորեն:

Հատկանշական է ընդգծել, որ երկու թատրոնների միացումը ոչ միայն Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական և տեխնիկական կազմից շատերի գործազրկության պատճառ կարող է դառնալ, այլև՝ 30 տարուց ավելի կյանք ունեցող կառույցի ջնջման. գրչի մեկ հպումով այս թատրոնը, որպես առանձին օրգանիզմ ու պատմություն, ընդհատակ կանցնի:

«Ես հասկանում եմ, որ գործազրկության խնդիր կարող է առաջանալ, բայց կարծում եմ, որ դրանք երկրորդական են: Այս հարցին պետք է գլոբալ նայել: Սակայն, քանի դեռ հստակություն չկա, չի լինում այդպես անել», - եզրափակեց Կարո Շահբազյանը: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը